ԶՊՄԿ-ն կրկին գլխավորում է ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կրկին գլխավորում է ՀՀ խոշոր հարկատուների ցանկը։ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել էր հազար հարկատուների ցանկը, որում զգալի փոփոխություններ են եղել՝ առաջին եռամսյակի համեմատությամբ։ 2024թ. հունվար-մարտ ամիսներին առաջատարը «Մոբայլ Սենթր» ընկերությունն էր, երկրորդը՝ «Գազպրոմ Արմենիան»։ Այս հանգամանքը պատրվակ էր դարձել որոշ շրջանակների համար՝ թիրախավորելու ԶՊՄԿ-ին, առանց հաշվի առնելու իրական տենդենցները։

Առաջին եռամսյակի առաջատարն այդ դիրքին հասել էր շնորհիվ վերարտահանման ծավալների աճի, իսկ «Գազպրոմ Արմենիան» էլ՝ ձմռան ամիսներին գազի օգտագործման ծավալների։ Վերլուծաբանները նշում էին, որ դա ժամանակավոր է, իսկ ԶՊՄԿ-ն արդեն հաջորդ եռամսյակում վերանվաճելու է իր դիրքերը։ Արդյունքում, երկու եռամսյակների կտրվածքով էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջատարն է՝ շուրջ 64 մլրդ 50 մլն դրամ վճարած հարկերով։ Սրանք 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներն են։ Ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ ԶՊՄԿ-ն գրեթե կրկնապատկել է վճարած հարկերը։ Նախորդ տարվա առաջին 6 ամիսներին ընկերությունը վճարել էր շուրջ 34,7 մլրդ դրամ։ Ողջ 2023թ. ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 70,88 մլրդ դրամ։ Ակնհայտորեն, երբ այս տարվա ցուցանիշները հայտնի լինեն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կգերազանցի 2023թ. ցուցանիշը, չի բացառվում, որ ընդհուպ մոտենա, նույնիսկ գերազանցի 2022թ. ռեկորդային ցուցանիշը, երբ ընկերությունը պետբյուջե վճարել էր 143,9 մլրդ դրամ գումար։

ԶՊՄԿ-ն վերջին տարիներին ռեկորդային չափերի հարկեր է վճարում, դարձել է ՀՀ տնտեսության իրական լոկոմոտիվը։ Շնորհիվ լուրջ մենեջմենթի, իրականացված բարեփոխումների, կոմբինատը միակն է, որ վճարած հարկերի միլիարդները եռանիշ թվով են չափվում։ Ուստի զարմանալի չէ, որ ընկերությունը պարբերաբար հայտնվում է թե՛ Ադրբեջանի թիրախում, թե՛ տեղական որոշ «վայ-բնապահպանների», որոնք, ակնհայտորեն արտաքին ազդեցությամբ, փորձում են վնասել Հայաստանի տնտեսության գլխավոր գործող ընկերությանը։ Իսկ ԶՊՄԿ-ն շարունակում է իր սոցիալական ծրագրերը, օգնություն է ցուցաբերում Արցախից տեղահանվածներին, կարիքավորներին, խոցելի խմբերին, նպաստում սպորտի զարգացմանը։

Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե
website by Sargssyan