Իրանին պատերազմ պետք չէ, իսկ Իսրայելը կրկին սրելու է իրավիճակը

Ամերիկյան Politico պարբերականի տեղեկություններով, Իրանի իշխանությունները կարող են մտքափոխվել Իսրայելի վրա զանգվածային հարձակման հարցում։ Հրապարակման մեջ ասվում է, որ վերջին օրերին Բայդենի վարչակազմն աշխատել է դիվանագիտական ​​ուղիներով՝ ներգրավելով իր մերձավոր արևելյան դաշնակիցներին ու համոզելով Թեհրանին՝ վերանայել Իսրայելի վրա ռազմական հարձակման իր որոշումը։

ԱՄՆ-ի երկու բարձրաստիճան պաշտոնյա ասել են, որ իրենք զգուշացրել են Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբորբոքի լարվածությունը և կարող է հանգեցնել երկու երկրների միջև ուղիղ առճակատման: Պարբերականը նշում է, որ ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ ակնկալում են իրանական որոշակի պատասխան Իսմայիլ Հանիեի սպանությանը, սակայն Թեհրանը, կարծես, մտափոխվել է, և ԱՄՆ-ն մոտ ապագայում մեծ հարձակում Իսրայելի վրա չի ակնկալում:

Մի քանի օր շարունակ մամուլը գուժում է, որ Իրանը 24, 48 կամ 72 ժամերի ընթացքում մեծ հարձակում է գործելու Իսրայելի վրա։ Շատ վերլուծաբաններ էլ նկատում էին, որ նոր հարձակումն առանձնապես չի տարբերվելու ապրիլին ձախողված հրետակոծությունից, երբ Թեհրանը սեփական դեմքը փրկելու համար մի քանի հարյուր հրթիռ արձակեց Իսրայելի ուղղությամբ, որոնք գրեթե բոլորն էլ խոցվել էին օդում։ Իսրայելը, սեփական շահերից ելնելով սրում է իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ փորձելով ներքաշել նաև իր դաշնակից ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի այլ երկրների, իսկ ոչ Իրանին, ոչ տարածաշրջանի որևէ այլ երկրի լայնածավալ պատերազմ անհրաժեշտ չէ։

Միևնույն ժամանակ, Թեհրանը սեփական դեմքը փրկելու լրջագույն խնդիր ունի, իսկ բուն Թեհրանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պահպանության տակ գտնվող բնակելի համալիրում «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի ոչնչացումը ռեպուտացիոն ծանր հարված էր Իրանի համար։

Այժմ էլ, ըստ ամենայնի, կամ դեմքը փրկելու մեղմ գործողություն կիրականացնեն, կամ էլ, ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով, որևէ քայլի չեն դիմի։ Խնդիրն այն է, որ նույնիսկ դա չի հանգստացնելու Իսրայելին, որը շարունակելու է քչփորել մեղվի բույնը։ 

Հեղինե Ոսկանյան 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan