Միջազգային քրեական դատարանը բալասան չէ՝ Միջազգային կառույցը չի պաշտպանի ՀՀ-ն Ադրբեջանի հարձակումներից և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումից. ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը

«Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է.

«Միջազգային քրեական դատարանը բալասան չէ՝ Միջազգային կառույցը չի պաշտպանի ՀՀ-ն Ադրբեջանի հարձակումներից և «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումից՝ ինչի վրա է հույս դրել Փաշինյանը»։

ՀՀ-ն 2024թ․-ի փետրվարի մեկից դարձավ Հռոմի ստատուտին միացած 124-րդ երկիրը և արևելաեվրոպական խմբից 19-րդ երկիրը։ Ստատուտի վավերացումը նշանակակում է երկրում Միջազգային քրեական դատարանի իրավասության ճանաչում։ ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Բաքվից կողմից նոր ագրեսիայի կանխարգելման առումով հենց այդ ստատուտի վրա հենվելով։ ՀՀ-ն պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանին, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության վրա և չի խանգարում Բաքվին նոր զինատեսակներ գնել Թուրքիայից, Իսրայելից, Պակիստանից և այլ երկրներից։ Միջազգային քրեական դատարանը չի խանգարում Ադրբեջանի նախագահին ՀՀ սուվերեն տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանի ԶՈՒ-րը շարունակում են գտնվել ՀՀ սուվերեն տարածքում՝ այդ թվում Վարդենիսում և Ջերմուկում։ Սակայն Միջազգային քրեական դատարանի մեխանիզմները չեն ստիպում Իլհամ Ալիևին հրամայել սեփական զորքերին դուրս գալ այդ տարածքներից։

ՀՀ իշխանությունները ցանկանում են Միջազգային քրեական դատարանը ներկայացնել, որպես ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման կարևորագույն մեխանիզմ՝ կամ Սյունիքի նկատմամբ Բաքվի հավակնությունները զսպող գործիք։ Չմոռանանք, որ Ադրբեջանն՝ Արևմուտքի, ԵՄ-ի կարևորագույն էներգետիկ գործընկերն է՝ ԵՄ-ն շարունակում է ավելացնել էներգակիրների գնումներն Ադրբեջանից և Բաքվի հետ կառուցում է «Արևելք-Արևմուտք» կամ «Կասպից ծով-Սև ծով» էներգետիկ-տրանսպորտային միջանցքը։

Նիկոլ Փաշինյանի և թիմի դիլետանտական մոտեցումը բանակի ամրապնդման, տնտեսության հզորացման և ՀՀ պաշտպանունակության ամրապնդման հարցերում՝երկիրը հասցրել են կոլապսի։ ՀՀ քաղաքացիների զգոնության բթացման և սեփական PR-ի համար իշխանությունները Միջազգային քրեական դատարանը ներկայացնում են, որպես ՀՀ բոլոր աղետների համար բալասան։ Չնայած Միջազգային քրեական դատարանի հանդեպ կան բազմաթիվ հարցեր, անգամ Արևմուտքի կողմից։ Հիշեցնենք, որ 2020թ․-ին ԱՄՆ-ն մեղադրել է Միջազգային քրեական դատարանը կողմնակալ հետաքննությունների և կոռուպցիայի մեջ։

Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ չնայած ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների բազմաթիվ կոչերին Միջազգային քրեական դատարանն ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բարեփոխման համար և շարունակում է իրականացնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հանդեպ քաղաքական մոտիվացիա պարունակող հետաքննություններ, այդ թվում Իսրայելի հանդեպ։ Բացի այդ, Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մաքինանին հայտարարել է, որ Վաշինգտոնն ունի լուրջ կասկածներ, որ Միջազգային քրեական դատարանի դատախազության գրասենյակում առկա են կոռուպցիան երևութներ։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ն չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի անդամ։ 2002թ․-ին նրանք ընդունել են հատուկ որոշում, որը թույլ է տալիս կիրառել ռազմական ուժ՝ ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների քաղաքացիներին զենքի ուժով ազատելու համար։ 2019թ․-ին ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել Դատարանի ներկայացուցիչներին վիզաների տրամադրման հետ կապված, որոնք անմիջապես պատասխանատու են ամերիկացի զինվորականների հանդեպ դատավարությունների համար։

Նշենք, որ Միջազգային քրեական դատարանն ու նրա որոշումները չօգնեցին Արցախի հայերին մնալ իրենց պատմական հողերում, չեն պաշտպանել Արցախի հայերին էթնիկ զտումներից և չեն խոչընդոտել Ադրբեջանի զինուժին գրավել ռազմավարական դիրքեր՝ ՀՀ սուվերեն տարածքում։ Այպիսով, Ադրբեջանը չի պատրասվում իրականացնել Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի կամ Արցախի մասով։ Պետք է հասկանալ, որ Բաքուն ունի ավելի գլոբալ ռազմավարական նպատակներ՝ Թուրքիայի հետ միասին կառուցել «Մեծ Թուրան», որն ուղղված է Արևմուտքի հակառակորդների՝ Չինաստանի, Իրանի և ՌԴ-ի դեմ։ Դրա դիմաց ԵՄ-ն ու Միջազգային քրեական դատարանն աչքն են փակելու ՀՀ-ի դեմ Բաքվի քայլերին վրա՝ Արցախում մշակութային, պատմական, կրոնական ժառանգության ոչնչացման վրա, ինչպես նաև ավտորիտար Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների մակարդակի վրա։ Իսկ ադրբեջանական նավթի ու գազի գնումները միայն ավելանալու են եվրոպական երկրների կողմից։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan