Հնդկական զենք. PR՞, թե՞ անհրաժեշտություն

Հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով, հնդկական զենիթահրթիռային առաջին համակարգերը Հայաստան կժամանեն մինչև այս տարվա վերջ։ Նշվում է, որ այս հակաօդային պաշտպանության համակարգերից Երևանը պատվիրել է 15 միավոր՝ 720 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Akash-1S համակարգերը կիրառվում են իբրև համաժամանակյա ակտիվ թիրախային որոնման և թիրախավորման համակցություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, մասնավորապես՝ կործանիչներից, կառավարվող հրթիռներից և անօդաչու սարքերից:

Akash-1S-ը մշակվել է 1983 թվականին, իսկ սպառազինություն է ընդգրկվել 30 տարի անց։ Համակարգն ի վիճակի է օդային թիրախներ խփել 4-25 կմ շառավղով։ Բացի «Ակաշ» համակարգերից Հայաստանը վերջին երկու տարում Հնդկաստանից գնել է նաև «Պինակա» համալիրներ, դիպուկահար հրացաններ, անգամ ԱԹՍ-ների համար նախատեսված նռնակներ։ Հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը սկսեց զարգանալ վերջին երկու տարում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից պոկվելու, սպառազինությունների մատակարարումները դիվերսիֆիկացնելու կուրս որդեգրեց։

Հնդկական զենքը, ըստ էության, բավական լավն է, հնդիկները սպառազինություն արտադրելու համար գործակցում են ՌԴ-ի, Իսրայելի, արևմտյան երկրների հետ, զարգացած ռազմարդյունաբերություն ունեն։ Այդուհանդերձ, էական մի հարց կա. որքանո՞վ հնդկական զենքը կարող է ինտեգրվել ՀՀ Զինված ուժերում, բարձրացնել բանակի մարտունակությունը, նաև ֆինանսական ծայրահեղ բեռ չդառնալ ՀՀ տնտեսության համար։

Կարևոր է նաև լոգիստիկան, թե ինչպես է այդ զենքը հասնելու Հայաստան։ Տարանցման միակ ուղղությունն այս իմաստով Իրանն է, հնդկական բեռները ծովով հասնում են Չաբահար նավահանգիստ, այնտեղից էլ մեծ ճանապարհ կտրելով, ցամաքով տեղափոխվում են Հայաստան։

Ըստ փորձագետների, հնդկական զենքը թեև արևմտյան անալոգներից ավելի էժան է, բայց ավելի թանկ է, քան ռուսական սպառազինությունը, որ Հայաստանը գնում էր տասնամյակներ շարունակ։ Բացի այդ, թանկ է լինելու համալիրների համար նախատեսված հրթիռների արժեքը, որոնց մասին գործող իշխանությունները որևէ բառ այդպես էլ չեն ասել։

Հնդկական, ֆրանսիական, արևմտյան այլ երկրների սպառազինությունների ներկրումը Հայաստան, փաշինյանական իշխանությունը որպես դիվանագիտական մեծ հաջողություն է ներկայացնում, բայց մինչ օրս տնտեսական որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Միայն այդ հաշվարկներից հետո կարելի կլինի խոսել՝ արդարացվա՞ծ է արդյոք այդ սպառազինության ձեռքբերումը։ Իսկ մինչ այդ կասկածները մնալու և խորանալու են։ 

 

Աննա Վանյան

Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan