«Զանգեզուրի միջանցքը» դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն. միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին. Արշակ Կարապետյան

Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, թե փոխադարձ համաձայնությամբ խաղաղության պայմանագրի նախագծից հանել են հաղորդակցությունների մասին կետը և դրան հետագայում են անդրադառնալու. Իրանը կրկին հիշեցնում է իր կարմիր գծերը։

«Իրանը կողմնակից է տարածաշրջանային հաղորդակցությունների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, բայց դա պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ներքո»,- ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ընդգծել, որ ապաշրջափակման վերաբերյալ իրենց դիրքորոշումը շատ հստակ է։

Հարցին՝ գործընթացի ձգձգումը, առկախումն ինչ հետևանքներ կարող է ունենալ, իսկ արագացումն ինչ օգուտներ կարող է տալ Իրանին, Հայաստանին ու տարածաշրջանին առհասարակ, դեսպանը պատասխանել է. «Բնական է՝ եթե տեղի է ունենում ապաշրջափակում, դրա հետևանքով, նաև դրա արդյունքում երթևեկությունն է մեծանում, բայց պետք է փոխադարձ պայմանավորվածություն և համաձայնություն լինի այդ մասով: Եթե պայմանավորվածություն է լինում, նշանակում է՝ ավելի ենք մոտենում խաղաղությանը. դա տարածաշրջանի և տարածաշրջանի ժողովուրդների օգտին է: Եվ այն, ինչ իրականացվում է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, մենք դրա կողմնակիցն ենք»:

Դեսպանը նաև խոսել է Իսրայելին հարված հասցնելու հնարավորության մասին, նշել, թե Իրանը միշտ պատժում է իր թշնամիներին, բայց խելամտորեն և ժամանակին։ «Այս անգամ էլ մենք կպատժենք, և այն կլինի ժամանակին ու հաշվարկված»,–լրագրողներին ասաց Սոբհանին։

Բրիտանական The Telegraph-ն էլ չափազանց ուշագրավ տեղեկություն է հայտնում, նշելով, որ իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին։ Ըստ պարբերականի՝ նախագահն առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային։

«Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, թե տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու դեպքում Իրանը չի կարող չեզոք դիրք գրավել։ «Իրանի ազգային շահերը կտուժեն, եթե Ադրբեջանն օկուպացնի «Զանգեզուրի միջանցքը»: Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի նման փոքր տարածքի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը»,-նկատել է Արշակ Կարապետյանը:

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը առաջարկում է նոր ռազմաքաղաքական առանցք ստեղծել՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան, որը կկարողանա իրական տոն տալ տարածաշրջանում, կդառնա ՀՀ անվտանգության ապահովող կառույց։

Արշակ Կարապետյանը շեշտում է՝ այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից բախվում են Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը: «Փաշինյանը հույսը դնում է ամերիկյան ուժերի միջամտության վրա, որպեսզի պաշտպանի իրեն, բայց ամերիկյան ուղիղ միջամտությունը աշխարհագրորեն անհնար է, քանի որ ամերիկյան օժանդակությունը պետք է անցնի Վրաստանի տարածքով, որը 2008 թվականին ներքաշվեց պատերազմի մեջ և չեմ կարծում, որ կցանկանա նույն սցենարի կրկնությունը: Եթե խոսքը միջանցք ապահովելու մասին է, այս հարցը կարելի է լուծել, սակայն դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին: Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ: Երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեին խնդիրներ նրա շուրջը, երբ այն հանձնեցին, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan