Դիվերսիֆիկացիա հակառակ ուղղությամբ

Դեպի Արևմուտք սլացող ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում խոսել Ռուսաստանի հետ տնտեսական կապերի թուլացման, դիվերսիֆիկացիայի, արտահանման նոր ուղիներ ստեղծելու, քաղաքական կախվածությունը թուլացնելու մասին, իսկ իրականում բոլորովին հակառակն են անում։ Դա են վկայում վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ։

Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանի հետ առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանահատվածի համեմատ աճել է 2,6 անգամ՝ կազմելով 8 մլրդ 365 մլն դոլար։ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ ՀՀ թիվ մեկ գործընկերն է, և առևտրաշրջանառությունը տարեցտարի աճում է՝ ի հեճուկս իշխանությունների հայտարարությունների։

ԱՄՆ հետ առևտրի ծավալը նվազել է 40 տոկոսով և կազմում է ընդամենը 234 մլն դոլար։ Գերմանիայի հետ առևտրի ծավալը նվազել է 35,2 %-ով` կազմելով 225,8 միլիոն դոլար, իսկ Իտալիայի հետ առևտրի ծավալը նվազել է 1,1%-ով` կազմելով 197,8 միլիոն դոլար: ՌԴ և ԱՊՀ այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը մի քանի անգամ գերազանցում է ԵՄ երկրների հետ առևտրին, հայկական ապրանքները Եվրոպա արտահանելու լուրջ սահմանափակումներ կան՝ կապված լոգիստիկայի, չափորոշիչների, մրցունակության հետ, և նման պայմաններում ԵԱՏՄ հետ կապերը խզելու, ԵՄ անդամության թեկնածու դառնալու, դեպի Եվրոպա արտահանումը խթանելու մասին հայտարարությունները ոչ միայն լուրջ չեն, այլև վտանգավոր են։ Հասկանո՞ւմ է արդյոք գործող իշխանությունը այդ վտանգները։ Անշուշտ, բայց և շարունակում է իր քաղաքականությունը։ 

Անի Մակարյան 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan