Այսօր Երիտասարդության միջազգային օրն է. Արցախի և Հայաստանի հարյուրավոր երիտասարդներ այսօր համախմբված են մեր միության շարքերում

Այսօր Երիտասարդության միջազգային օրն է։
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը ստեղծվեց շատ բարդ ժամանակաշրջանում, երբ մենք կորցրինք Արցախը, բազմաթիվ երիտասարդներ, զրկվեցին իրենց պատմական հայրենիքում ապրելու և արարելու, իրենց վառ նվիրական երազանքները հայրենի հողում իրականացնելու հնարավորությունից։ Մենք՝ երիտասարդներս, սակայն, հաստատակամ ենք՝ աշխատելու ի նպաստ մեր հայրենիքի, և հավատարիմ ենք մեր երազանքին, որն է՝ օրերից մի օր Արցախի հողում մեր ձեռքբերումները ներկայացնելը։
Արցախի և Հայաստանի հարյուրավոր երիտասարդներ այսօր համախմբված են մեր միության շարքերում։ Ամեն ինչ սկսվեց Ծաղկաձորյան «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումից, հետո որոշվեց նոր գաղափարների, նոր ծրագրերի համար ձևավորել ավելի ընդգրկուն «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միությունը, որն իր տանիքի տակ է առել հարյուրավոր երիտասարդների։ Հիմա մենք միասնաբար որոնում, գտնում ու կյանքի ենք կոչում տարբեր ծրագրեր ու նախագծեր. կյանքն առաջ է շարժվում, և մենք, որպես ապագայի կերտողներ, բարոյական իրավունք չունենք ձեռքներս ծալած նստելու։ Մայր հայրենիքի ամեն մի սանտիմետրը անասելի թանկ է մեզ համար, մենք այստեղ ենք ապրելու, այստեղ ենք օգտագործելու մեր գիտելիքներն ու ստեղծարար ներուժը, սա է մեր տունը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս մեր տոնի առթիվ՝ ուզում ենք «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության անունից վերահաստատել, որ մեր դռները բաց են հայրենասեր, նպատակասլաց ու արարելու ավյունով լի բոլոր երիտասարդների համար։ Մենք մեր աշխատանքով պիտի ապացուցենք, որ երիտասարդների ներուժն անսպառ է և որ իրականում մենք ենք տերը մեր երկրի։
«Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միություն

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan