Իսրայելին պատասխանելու համար Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի․ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Իրանը որևէ մեկից թույլտվություն չի խնդրի սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը իրացնելու համար»։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին նման հայտարարությամբ է հանդես եկել:

Օգոստոսի 12-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել Իրանին և նրա դաշնակիցներին զերծ մնալ հարձակումներից, որոնք կարող են է՛լ ավելի մեծացնել տարածաշրջանային լարվածությունը և վտանգել զինադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության գալու հնարավորությունը:

«Իսլամական հանրապետությունը վճռական է տրամադրված ինքնիշխանության և ազգային անվտանգության ապահովման, տարածաշրջանային կայունության խթանման և տարածաշրջանում ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի նկատմամբ զսպման հարցում և որևէ մեկից թույլտվություն չի խնդրի իր իրավունքների իրացման համար», - ընդգծել  է Քանանին:

«Եթե այդ երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, նրանք պետք է առանց որևէ վերապահման հանդես գան իսրայելական ռեժիմի սադրանքների և հակամարտության հրահրման դեմ, անհապաղ ավարտեն Գազայի հատվածի դեմ պատերազմը և վերջ դնեն Պաղեստինի կանանց, երեխաների և անպաշտպան բնակիչների սարսափելի սպանություններին», - հայտարարել Է իրանցի դիվանագետը՝  ընդգծելով, որ եվրոպական եռյակն իր հայտարարությամբ լկտիաբար պահանջում է Իրանից պատասխան միջոցներ չձեռնարկել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող ռեժիմի դեմ:

 
Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan