Եթե Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով կապվի Թուրքիայի հետ, կկորցնի իր ինքնիշխանությունը․ Արշակ Կարապետյան

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին տեղեկությունն առաջինն ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը։ Նրա խոսքով, կողմերը, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», - նշել էր Ամիրբեկովը, հավելելով, - «Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»:

Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։ «Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա», - նշել է Բադալյանը:

Բազմաթիվ հնարավոր վարկածներից, թե ինչու են Հայաստանն ու Ադրբեջանը նման քայլի գնացել, առավել ուշագրավը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքն էր։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս է նշել, որ եթե Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով կապվի Թուրքիայի հետ, կկորցնի իր ինքնիշխանությունը, լիակատար կախվածության մեջ կընկնի Թուրքիայից։

Թերևս, Ադրբեջանում հասկացել են այդ միջանցքի ռեալ վտանգը։ Արշակ Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, թե Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ «Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրն օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք։ Ընդհանուր առմամբ, տեղի կունենա իրաքյան կամ լիբիական սցենարի կրկնություն։ Դրա համար էլ Հայաստանն ինչ-որ առումով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյության երաշխավոր»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, այն, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի նման պահվածքի պարագայում, կասկած չի հարուցում։ «Եթե Ադրբեջանը, մոդելավորի իրավիճակը, նրան կհաջողվի գրավել Հայաստանը, ստեղծել, ինչպես իրենք են ասում, Արևմտյան Ադրբեջան։ Նրանք դուրս կգան Թուրքիայի հետ սահման։ Այդ պահից կարելի է համարել, որ Ադրբեջանի համար հաշվիչը միացված է։ Բաքվի ռեսուրսները, որ նրանք ունեն, էլ չեն թողնի իրենց»,- նշել էր պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, թե Հայաստանը բուֆեր է, հասկանո՞ւմ եք, և նույնիսկ՝ Ադրբեջանի գոյության երաշխավորն այսօր. «Ադրբեջանի ժողովրդին չեն թողնի այդ ռեսուրսները, եթե չլինի Հայաստանը։ Այն կբաժանեն մասերի և նավթ ու գազ կարտահանեն, այնտեղ խառնաշփոթ կլինի»։

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan