Հայաստանում պետք է իշխանության գան մարդիկ, որոնք հասկանում են ազգային անվտանգությունից. Կարապետյան

Հայաստանում պետք է իշխանության գան մարդիկ, որոնք հասկանում են ազգային անվտանգությունից, ճիշտ են գնահատում Հայաստանի և հայ ժողովրդի հնարավորությունները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է Ռուսաստանում հրապարակվող «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում։

Խոսելով «Համահայկական ճակատ» շարժման մասին՝ Կարապետյանը նշել է, թե հունվարից մինչ օրս ահռելի աշխատանք է տարվել թիմակիցների կողմից, շարժմանը գաղափարապես միացող մարդկանց թիվն աճում է։ «Եթե քանակական չափանիշներով ասենք, եռակի աճ ենք գրանցել։ Ոչ բոլոր կուսակցություններին ենք ներգրավում, կան մարդիկ, որոնք բաց ռեժիմով են աշխատում, կան նաև փակ ռեժիմով աշխատողներ»,- նշել է Կարապետյանը՝  նկատելով, որ Հայաստանում շատերն այսօր հետապնդումների են ենթարկվում իշխանությունների կողմից. «Հայաստանում չկան քաղաքական ղեկավարներ, որոնք քննադատում են իշխանություններին և նրանց դեմ կարված քրեական գործեր չկան։ Իշխանության մեջ էլ, ուժային կառույցներում էլ պարկեշտ մարդիկ կան, որոնք չեն ենթարկվում ապօրինի հրամաններին»։

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, նկատել, թե Թուրքիան մշտապես հանդես է գալիս բացառապես սեփական շահերից ելնելով։ Նույնիսկ նախապայմաններ առաջ քաշելով, դրանք անվանապես կապելով Ադրբեջանի հետ, Թուրքիան միշտ հետապնդել է անձնական շահերը։ Ըստ գեներալ-մայորի, Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ որևէ եղբայրական ազգ չկա, «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգ չկա։

Խոսելով վերջերս հայ-թուրքական սահմանին երկու երկրների բանագնացների հանդիպման մասին՝ Արշակ Կարապետյանն ընդգծել է, թե ասել, որ այդ հանդիպումը կարող է վճռորոշ լինել, սխալ կլինի։ Իսկ երկու երկրների միջև բեռնափոխադրումները նորություն չեն, 90-ականներին երկաթուղին աշխատել է, մինչ Թուրքիան փակեց այն։ «Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել։ Թուրքիան հասկանում է, որ կարող է դուրս մղվել տարածաշրջանից Ադրբեջանի պատճառով»,- նշել է Կարապետյանը՝ հիշեցնելով իր խոսքը, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դարձել է բուֆեր և Ադրբեջանի գոյության երաշխավոր. «Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր սահման ունենան, Ադրբեջանի վերջի հաշվիչը կմիանա, և այդ երկիրը գոյություն չի ունենա։ Թուրքիայի նպատակն է հասնել Բաքվի նավթին․ և թուրքերն են դա ուզում, և ամերիկացիները։ Հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու Բաքվի նավթը»։ Ըստ Կարապետյանի, բոլոր երկրների հետախուզություններն այսօր պայքարում են ադրբեջանական նավթի համար։ Սիրիայից, Իրաքից հետո հաջորդն Ադրբեջանն է, որի համար կարևոր է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ըստ գեներալ-մայորի, Հայաստանի դիլետանտ կառավարությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որ այդ ֆոնին կարող ենք դառնալ երկիր, որտեղ մի քանի պետություններ իրար են բախվելու։ «Կարող ենք վերածվել Սիրիայի։ Այստեղ առանց լուրջ ռազմավարական գործընկերոջ գլուխ չենք հանի։ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,- նշել է Կարապետյանը՝ ցավով նկատելով, որ Հայաստանում վստահ քայլերով գնում են քաղաքացիական պատերազմի, իսկ քաղաքացիական պատերազմն ավելի սարսափելի է, քան հարևանի հետ պատերազմը։ Պետք է ամեն կերպ խուսափել դրանից. «Ցանկացած իշխանություն, տարածքներ հանձնելու փաստաթուղթ ստորագրելով, կհեռանար իշխանությունից։ Իշխանությունը կառչել է աթոռից, հանձնում է ամեն ինչ։ Այսօր խոսում են նոր զիջումների, նոր հանձնումների մասին»։

Անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին՝ պաշտպանության նախկին նախարարը նկատել է՝ պետության ղեկավարը չգիտի, որ իր կողքին գտնվողները շատախոսներ են։ Շատերը դիտմամբ են անում, որ նրան գցեն, շատերն էլ փորձում են ցույց տալ, թե իրենցից բան են ներկայացնում։

Կարապետյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քայլերին, նշել, որ հայկական իշխանությունները չէ, որ որոշում են, թե ուր գնան։ «Եթե ռուս ժողովուրդը չլիներ, ոչ միայն 3-րդ, այլև 1-ին և 2-րդ հանրապետությունները չէին լինի։ Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախություն, պետություն դարձավ։ Մեզ ժամանակին ջնջել էին, և այսօր մենք կրկին կարող ենք բնաջնջվել։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Ռուս ժողովրդի շնորհիվ մենք ունենք պետականություն»,- նշել է Կարապետյանը։

Գեներալ-մայորն անդրադարձել է նաև պետական կառավարման համակարգին, արձանագրել, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում ոչ ոք չի ծառայել բանակում, ՀՀ կառավարությունում նույն իրավիճակն է։ «Արդյունավետ բարեփոխում անելու համար պետք է հասկանալ, պետք է ունենալ ինտելեկտուալ ռեսուրս։ Մենք կանգնած ենք տարածաշրջանում պատերազմի առջև, Հայաստանում նվազեցնում են զինված ուժերի թվակազմը, փորձում են փակել ուսումնական կենտրոնները, հոսպիտալները։ Վաճառում են շենքերը, համալսարանների տարածքները։ Եթե այդքանը վաճառում են, ինչո՞ւ են պարտք վերցնում։ Շուտով ամեն հայ 10 հազար դոլար պարտք կունենա․ Երևանի բնակիչների 25 տոկոսը սեփականություն չունի, գրավ է դրել։ Այդ դիլետանտները պայթելու են, նրանք տնտեսական ռումբ են պատրաստում ՀՀ ապագա իշխանության համար։ Կուսակցական «օբշակ» են ստեղծել, թալանում են պետբյուջեն»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով, պետք է փոխել երկրի ղեկավարությանը, պետական կառավարման համակարգը, աշխատել ամրապնդելու անվտանգային այն համակարգը, որը 33 տարի աշխատել է։ Պետք է ամուր աշխատել Ռուսաստանի ՀԱՊԿ-ի հետ։ Եթե խնդիրներ ունենք ՀԱՊԿ-ի հետ, պետք է խոսել, լուծել։ Արշակ Կարապետյանը նկատում է, որ Հայաստանին անհրաժեշտ են մտավոր ռեսուրս և ռազմատեխնիկական կրթության բարձր մակարդակ։ Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք ճիշտ են ընկալում մեր ժողովրդի նպատակներն ու խնդիրները։

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan