Երևանը չի կողմնորոշվել Մինսկի խմբի հարցում

Ամիսներ շարունակ Ադրբեջանը պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Հայաստանի ԱԳՆ-ն միայն այսօր հայտարարել է, թե Երևանը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

Դեռևս մայիսին Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հարկավոր է լուծարել Մինսկի խումբը, որը ոչինչ չի արել հակամարտության կարգավորման համար։ Արդեն հունիսի սկզբին Ադրբեջանի նախագահը նշեց, թե. «Հայկական կողմին առաջարկել են, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը վերացնելու համար»։

ԱԳՆ-ին «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել, հետաքրքրվել էր՝ արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։ ԱԳՆ-ն պատասխանել էր մեկ նախադասությամբ. «Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։

Փաստացի, սա վկայում է, որ Հայաստանի իշխանություններն իրենք էլ վերջնականապես չեն կողմնորոշվել այս հարցում, կամ էլ փորձում են խուսանավել՝ հասկանալով դրա վտանգները։

Անկախ ամեն ինչից Մինսկի խումբը, որն առաջատար երկրների ներկայացուցիչների միջնորդական կառույց է, որոշակիորեն զսպում է Ադրբեջանին, նաև լծակներ տալիս ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանին՝ ներգրավված մնալ հակամարտության կարգավորման գործում։ Ադրբեջանը, ընդհակառակը, պնդում է բանակցությունների երկկողմ ֆորմատի վրա, իսկ այդ հարցում Հայաստանի դիրքերը չափազանց թույլ են, պարտությունից հետո բարդ է լինելու միայնակ բանակցել ավելի ամրացած հակառակորդի հետ։ Կգնա՞ Երևանը նման վտանգավոր քայլի, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։ 

Մարիա Մաթևոսյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan