Արսենյանին դեսպան նշանակեցին

Նախագահ Վահագն Խաչատուրյանի երեկվա հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը հետ է կանչվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)։ Ռուսաստանում դեսպանի փոփոխության մասին լուրեր շրջանառվում են գրեթե մեկ տարի։ Նշվում էր, որ ռուսական կողմը համառորեն չի հաստատում Գուրգեն Արսենյանի ագրեմանը՝ հաշվի առնելով նրա նախկին հակառուսական հայտարարությունները։

Ամիսներ առաջ 1or.am-ը բացառիկ տեղեկություններ հաղորդեց, որ ագրեմանը հաստատվել է, բայց ոչ ՌԴ ԱԳՆ-ի, այլ նախագահական աշխատակազմի կողմից։ Օգոստոսի սկզբին հաղորդվեց, որ Արսենյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել խորհրդարանին։

Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանն էր 2022-ի հունվարից։ 44-օրյա պատերազմից հետո նա կարճ ժամանակ զբաղեցրեց պաշտպանության նախարարի պաշտոնը, ապա և նշանակվեց դեսպան։ Հարությունյանը մշտապես հայտնի է եղել իր ռուսամետ կողմնորոշմամբ։ Վերջերս էլ Երևանում, դեսպանահավաքի ընթացքում հասցրել էր վիճել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ, երբ վերջինս հակառուսական ինչ-որ արտահայտություն էր արել։ Հարությունյանի պաշտոնանկության համար առանցքային պատճառ դարձավ հուլիսի սկզբին ուկրաինական հրետակոծության ենթարկված Բելգորոդ կատարած այցելությունը։  «Այստեղ կարելի է զգալ միայն մեկ զգացում` կարեկցանք, այս վշտի ողջ մասշտաբի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն է առաջանում, որ այս ամենն արագ ավարտվի»,-ասել էր Հարությունյանը։

Դրանից հետո իշխանության տարբեր օղակներից, նաև արևմտամետ քաղաքական ուժերից պահանջներ էին հնչում Վաղարշակ Հարությունյանին շուտափույթ հեռացնելու վերաբերյալ։ Թե ինչպես է պատրաստվում Գուրգեն Արսենյանը բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, դժվար է ասել։ Մեծ հավանականությամբ, նրան նշանակելով դեսպան՝ Փաշինյանը հերթական հակառուսական քայլն է անում՝ արևմտյան հովանավորներին ցույց տալով, որ կատարում է նրանց պահանջները։ 

Անի Սարգսյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan