Թրամփը չի բացառում, որ ընտրություններում հաղթելու դեպքում կբարելավի հարաբերություններն Իրանի ու Չինաստանի հետ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։  Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես չեմ ցանկանում վատ վարվել Իրանի հետ։ Հուսով եմ, որ մենք կունենանք բարեկամական հարաբերություններ: Գուցե մեզ հաջողվի դրան հասնել, գուցե՝ ոչ», - ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանում միջուկային զենք ստեղծել։ 

«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ մենք բոլորս վճռական էինք այնպես անելու, որ նրանք միջուկային զենք չունենան, որովհետև հենց ունենան, կլինի բոլորովին այլ աշխարհ, բոլորովին այլ բանակցություններ», - ասել է նա:

Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև նշել է, որ ակնկալում է բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ:

«Կարծում եմ, որ մենք հիանալի հարաբերություններ կունենանք Չինաստանի հետ: Բայց նրանք ևս պետք է անկեղծ լինեն: Չինաստանը տարիներ շարունակ շահագործել է մեր երկիրը, ինչպես ցանկացած այլ երկիր», - հայտարարել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կարգավորման համար Վաշինգտոնը պետք է ունենա Պեկինի հարգանքը:

«Բայց նրանք չեն հարգում ո՛չ Հարիսին (ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը - խմբ.), ո՛չ էլ Բայդենին (ԱՄՆ գործող ախագահ Ջո Բայդենին - խմբ.)», - հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն է։

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan