Իրանը կոշտացնում է դիրքորոշումները

Իրանը կոշտացնում է իր դիրքորոշումները տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, թե Իրանը դրական չի վերաբերվում Հայաստանում ԱՄՆ ներկայությանը: Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բավականին սերտ են և կառուցողական։ «Սակայն մենք հավանություն չենք տալիս տարածաշրջանում ԱՄՆ ներկայությանը։ Այդ կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել մեր հայ գործընկերներին»,- նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Թերևս, սա առաջին անգամն է, որ Թեհրանից նման տոնայնությամբ են արտահայտվում ԱՄՆ ներկայության մասին։ Ամերիկա-իրանյան բարդ հարաբերությունների պայմաններում այդ երկու երկրները երբեք խնդիրներ չեն հարուցել Հայաստանի համար՝ հասկանալով, որ առանց այդ շփումների Հայաստանի համար չափազանց բարդ է լինելու։ ԱՄՆ-ն, օրինակ, Իրանի հետ ՀՀ շփումների հարցում ավելի մեղմ դիրքորոշումներ է ունեցել, քան այլ երկրների պարագայում։ Իսկ այսօր, Իրանից հնչող նման հայտարարությունը կարելի է լուրջ զգուշացում, կողմնորոշվելու պահանջ դիտարկվել:

Անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ, բազմաթիվ մտորումների առիթ է տալիս: «Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի կան կամ ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում: Այն, որ ՀՀ-ում ամերիկյան (հավաքական Արևմուտքի) ազդեցությունն աճել է` դա տեսանելի է և ակնհայտորեն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշվին: Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որն Իրանի համար սպառնալիք է դիտվում»,- նկատել է պատգամավորը:

44-օրյա պատերազմի ընթացքում Իրանի պահվածքը, իհարկե, լուրջ վերապահումների տեղիք է տալիս, բայց Թեհրանը չափազանց կարևոր նշանակություն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, և պաշտոնական Երևանը պարտավոր է հաշվի առնել նրա մտահոգությունները, առնվազն փարատել դրանք։ 

Հեղինե Օրդյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan