Արևմտամետները որոշել են սկսել ստորագրահավաքը՝ առանց Փաշինյանի «դաբռո»-ի

«Ժողովրդավարական ուժերի հարթակը», որի կազմում մի քանի արևմտամետ կուսակցություններ են և քաղհասարակության կազմակերպություններ, որոշել են ամեն գնով իրականացնել ԵՄ անդամակցության համար նախաձեռնած ստորագրահավաքը, թեև իրենք էլ են խոստովանում, որ գործող իշխանությունների կողմից դիմադրություն գոյություն ունի։ Երեկ «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունների ղեկավարները, փաստաբան Լուսինե Հակոբյանն այցելել են Գյումրի, ասուլիս տվել, հայտարարել, թե ստորագրահավաքը սկսվելու է սեպտեմբերից։ Որպեսզի հարցը մտնի Ազգային ժողով, անհրաժեշտ է առնվազն 50 հազար ստորագրություն։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստովանել է՝ իշխանությունները խանդավառված չեն ստորագրահավաքի փաստով։ «Մեզ խոսակցություններ էին հասնում, որ իշխանությանը բացարձակ ձեռնտու չի, որ մենք 50 հազար ստորագրություն հավաքենք ու իրենք էլ մերժեն, դրա համար պետք է այնպես անել, որ ընդհանրապես օրենքը հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մերժվի, և իրենք էդ բարդության առաջ չկանգնեն: Դրա համար մենք մաքսիմալ անխոցելի ենք արել, ու դա մերժելու հնարավորություն չկա, ես կարծում եմ», - ասել է Արամ Սարգսյանը:

Արևմտամետները նախագիծը չեն բացահայտում, կարծում են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժման համար հիմքեր է պատրաստում։ Բայց նաև մտածում են, եթե 50 հազար ստորագրությունից հետո մերժեն իրենց, պատրաստ են 300 հազարը հավաքել։

Նախկինում փաստել էինք, որ «Քաղպայմանագիրը» չի ցանկանում ԵՄ անդամակցության հարցը թողնել իր իսկ հաստիքային արևմտամետներին, քանի որ այդ քարոզչական հնարքն իրենք են ուզում շահագործել, այլ ոչ դիվիդենտները նվիրել այլոց՝ թեկուզ անվանական դաշնակից ուժերի։

ՔՊ-ի նախաձեռնությամբ Լևոն Շիրինյանի կուսակցությունը թռավ ստորագրահավաքի նախաձեռնողների ցանկից, իշխանությունը փորձել է կտրել «հարթակի» ֆինանսավորումը, նաև հակասություններ մտցնել, բայց, մեծ հավանականությամբ, «ժողովրդավարական ուժերի հարթակը» կգնա այդ քայլին։ Կհաջողի՞, թե՞ ոչ, այլ հարց է։ 

Անահիտ Վարոսյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan