«Արևմտամետ» խաղերն ու հայ-բելառուսական հարաբերությունների փչացումը

Հայաստանի և Բելառուսի հարաբերություններն ավելի ու ավելի են փչանում, իսկ Արևմուտքը և տեղական «ռազլիվի» արևմտամետներն ամեն ինչ անում են դրա համար։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրերս հայերի հասցեին վիրավորական արտահայտություն էր թույլ տվել՝ կոշտ քննադատելով Հայաստանի իշխանություններին Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար։

«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին», - ասել էր Բելառուսի նախագահը։

Պաշտոնական Երևանից որևէ արձագանք մինչ այս պահը չի եղել, փոխարենը, «Հանուն հանրապետության» կուսակցության անդամները երեկ Բելառուսի դեսպանատան շենքի վրա ձվեր, լոլիկներ ու կարտոֆիլ են նետել, կոչ արել վտարել դեսպանին։ Բոլորովին էլ ոչ տարօրինակ կերպով, դեսպանատան անվտանգությունն ապահովող ԱԱԾ ծառայությունից, ինչպես և ոստիկանությունից չեն միջամտել, թեև դա նրանց ուղիղ պարտականությունն է։

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանն օգոստոսի 21-ին հրավիրվել է այդ երկրի ԱԳՆ։ Բելառուսի ԱԳՆ-ում ժամանակավոր հավատարմատարի ուշադրությունը հրավիրել են միջադեպի կանխմանն ուղղված հայ իրավապահների ոչ բավարար միջոցների վրա և հույս հայտնել, որ հարձակվողների ինքնությունը կպարզվի: «Հայկական կողմին մատնացույց է արվել հյուրընկալող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի անվտանգության, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման պարտականությունը՝ ինչպես դա սահմանված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով և ընդունված է ամենուր», - նշել են Բելառուսի ԱԳՆ-ում:

Իրավիճակը բավական նուրբ է նաև ՀՀ իշխանությունների համար։ Ըստ կարգի քրեական վարույթ հարուցելով «արևմտամետներին» ևս մեկ քաղաքական դիվիդենտ կնվիրեն, նաև հնարավորություն ասելու, որ գործող իշխանությունները «բելառուսից ավելի ռուսամետ» են։ Իսկ պատասխանատվության չենթարկելու դեպքում հայ-բելառուսական հարաբերություններն ավելի կփչանան։ Արդյունքում, միակ շահողը լոլիկներ ու ձու շպրտողները եղան։

Դիանա Սարիբեկյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan