Առուշանյանի հետ կատարվողը՝ դաս բոլորի համար

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել բավարարել դատախազության բողոքն ու կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել է նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։

Նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Իրավապահ համակարգը նաև դիմել է Գորիսի ավագանուն՝ քննարկել և պաշտոնանկ անել Առուշանյանին, բայց ավագանին արտահերթ նիստում քննարկել և մերժել է Պրոբացիայի ծառայության գրությունը, որով պետք է դադարեցվեին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի լիազորությունները:

Ավագանին արձանագրել է, որ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնելու լիազորություն չունի: «Համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում ՏԻՄ առանձնահատկությունները սահմանող իրավադրույթներով առհասարակ դատական ակտերի հիման վրա լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմք կամ ընթացակարգ չի նախատեսվել, իսկ գրությամբ հայցվող գործողությունը դուրս է ավագանու լիազորությունների շրջանակից, ուստի «որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու պատժատեսակը» համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու օրենքով նախատեսված հիմք չէ, ուստի պրոբացիայի ծառայության գրության պահանջներն ավագանու գործառույթներից դուրս են», - ասված է արձանագրության մեջ:

Գորիսի ավագանու դիմադրությունը կոտրելն իշխանության համար խնդիր չէ, վաղ թե ուշ փաշինյանական վարչախումբը հասնելու է իր ուզածին, հատկապես, որ դատարանն էլ իրենց ցանկալի որոշումն է դակել։

44-օրյա պատերազմից հետո արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Առուշանյանը, ըստ մամուլի, որոշ ժամանակ անց «ընդունել էր Նիկոլի կրոնը», ոչ միայն չէր քննադատում իշխանություններին, այլև հաճույքով գործակցում էր։ Փաշինյանը, սակայն, «սյունյաց ողջույները» չի մոռացել, առիթը բաց չէր թողնելու պատժելու Առուշանյանին, ինչն էլ այժմ արվում է։ Իսկ Առուշ Առուշանյանի պահվածքը և իշխանությունից ստացած հարվածը պետք է դաս լինեն բոլոր ընդդիմադիր համայնքապետերի համար՝ որքան էլ փորձեն սիրաշահել օրվա իշխանություններին, միևնույն է՝ յուրային չեն դառնալու։

Ժաննա Անտոնյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan