Հայաստանի կառավարությունը չի մեկնաբանում ադրբեջանցի պաշտոնյային

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն օրերս սենսացիոն հայտարարություն էր արել, թե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ալիևի ներկայացուցիչը նշել էր, թե Բաքուն շարունակում է պնդել՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, առավել հստակ՝ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու, Երևանի հետ խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։

Ըստ Ամիրբեկովի, հենց դա է խաղաղության գործընթացի միակ խոչընդոտն այս պահին։ «Մենք ուզում ենք վստահ լինել, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն անհնարին կդարձնի ապագայում որևէ վերադարձ ռևանշիզմին կամ Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ, ինչի ականատեսն էինք։ Մեզ համար անընդունելի է, որ Հայաստանը խաղաղության բանակցություններին և պայմանագրի վերջնական ստորագրմանը վերաբերվում է որպես ժամանակ ձգելու մարտավարություն՝ իր ռազմական կարողություններն ամրապնդելու և այս պատմությունը վերստին սկսելու համար»,- ասել էր նա:

Պաշտոնական Երևանից արձագանքել էին, որ Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է, բայց այդպես էլ որևէ մեկնաբանություն չէր եղել այն հատվածի կապակցությամբ, թե Փաշինյանն Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում է ունեցել։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցումներին ի պատասխան էլ ՀՀ կառավարությունից չեն հերքել Էլչին Ամիրբեկովի հայտարարությունը։ Կառավարությունից հարցմանը պատասխանել են, որ «ՀՀ Սահմանադրության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային արտահայտվել է սույն թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, ինչպես նաև այլ ճեպազրույցներում», իսկ ճեպազրույցներում Փաշինյանը խոսել է Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտության մասին։ Ավելին, մայիսի 7-ին Փաշինյանը չէր կարող անդրադառնալ Ամիրբեկովի օգոստոսի 6-ի հայտարարությանը, ինչից հետևում է, որ իսկապես Փաշինյանը ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցը քննարկման առարկա է դարձրել այլ երկրի, տվյալ պարագայում՝ Ադրբեջանի հետ, ուստի և չեն հերքում։ 

Կարինե Գասպարյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan