Իրական մարզասերը տեսնում և գնահատում է ՀԱՕԿ-ի և նախագահ Գագիկ Ծառուկյանի դերն ու տեղն այն ամենում, ինչ ունենք այսօր

Ժաննա Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Վերջին տասնամյակում հայկական սպորտի ունեցած ձեռքբերումները Հայաստանի պատմության թերևս քիչ լուսավոր էջերից են եղել: Ի շնորհիվ դժվար աշխատանքի հաջողությունները դարձել են ավանդույթ ինչը մի կողմից էլ ավելի մեծ ակնկալիքներ է ձևավորել, իսկ մյուս կողմից իհարկե հաջողության դափնիները սեփականաշնորհելու մոլեգին գայթակղություն:

2024թ Փարիզի օլիմպիական խաղերը դեռ չմեկնարկած իշխանական լրատվականներից մեկում ` Civic.am-ում հոդված էր գրվել, որտեղ բառացի ասվում էր․ «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես կապ չունի վերջին տարիներին մարզաշխարհի զարգացումների ու ձեռքբերումների հետ:Պետությունը մարզասրահներ ու մարզադպրոցներ է կառուցում,մրցաշարեր է անցկացնում, ֆինանսական մեծ աջակցություն է տրամադրում Հայաստանում սպորտի զարգացման համար ու չգիտես որտեղից հայտնվում է Ծառուկյանը ու որոշում է իրեն վերագրել պետության ձեռքբերումները…»:

Այժմ երբ օլիմպիական խաղերը ավարտված են, և իրականությունը սպասվածից տարբեր է, քանզի ականատես եղանք թե՛ սպորտային անհաջողության, և թե՛ մրցավարական անարդար վերաբերմունքի, վերընթերցելով այդ հոդվածը կրկին համոզվում ենք. «Հաղթանակները բազմաթիվ հայրեր ունեն, իսկ պարտությունները որբ են» թևավոր խոսքի ճշմարտացիությունը:

Այս օրերին տարբեր մունետիկներ, լծվել են սևացնելու այն ահռելի աշխատանքը, որն արել և անում են մարզական աշխարհում՝ մարզիկները, ֆեդերացիաները և իհարկե ՀԱՕԿ-ը՝ Գ. Ծառուկյանի գլախավորությամբ:, Այս մունետիկները լուռ էին, երբ գրում էին, որ ՀԱՕԿ-ն ու Ծառուկյանը ոչինչ չեն արել հայկական սպորտի համար, չգտնվեց ներկա «սպորտասերներից» և գեթ մեկը, որ ասեր հո դուք դդում չե՞ք, սուտն էլ պիտի չափ ունենա։

Իսկ այսօր ակտիվ են, հիշել են հայրենի սպորտի մասին, քանզի գտնվել է պատվեր տվողը։

Պարզվում է որոշ «չբավարարվածներ» իրենց մարզական կառավարման տարիների բացթողումներն ու թալանը փորձում են մոռացության տալ այլոց քննադատելով՝ հաշվի չառնելով, որ փաստերն ու պատմությունը ավելի զորեղ են, քանի իրենց երկու կոպեկանոց մունետիկների վայրահաչոցները։

Նման էժան վարքագիծը նորություն չէ, առավելևս երբ հասկանալի է, թե մունետիկների ետևից ում ընչաքաղց և ծպտյալ ականջներն են երևում, բայց ինչպես կասեր դաականը «սիրուն չի», ավելին՝ բոլորը գիտեն ծպտյալների տենչավառ և անվերջ թալանի ձգտման մասին։

Ինչպես ասում են, «իշտայիդ քացախ» կամ «չքնես և այդ երազը չտեսնես», իրական մարզասերը տեսնում և գնահատում է մեր մարզիկների, մարզիչների, ՀԱՕԿ-ի և նախագահ Գագիկ Ծառուկյանի դերն ու տեղը այն ամենում ինչ ունենք մենք այսօր, և դեռ ինչպիսի սպորտային մեծ հաղթանակներ պիտի ունենանք «ձեր նման ընչախաղցներին ի հակառակ»։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan