Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճգնաժամի մեջ է

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճգնաժամի մեջ է, իսկ տեղական մասնագետների ու ռելոկանտների մի մասը նախընտրում է հեռանալ այլ երկրներ։ Գործող իշխանությունները ոլորտը տեղեկատվական են հռչակել, պարբերաբար էլ տարփողում են հաջողությունների մասին, բայց այդ հաջողությունները միայն թղթի վրա են, իրականում ՏՏ ոլորտն աստիճանաբար նվազում է։ Մասնագետներն ահազանգ են հնչեցնում, որ նվազման տեմպերը պահպանվելու դեպքում ոլորտը կարող ենք կորցնել։

2022-ին արձանագրված սրընթաց աճից հետո թե՛ աշխատատեղերի և թե՛ աշխատավարձերի առումով ՏՏ ոլորտը 2023 թ–ի սկզբից կանգնած է։ Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե 2018-22 թթ–ին ՏՏ ոլորտի աշխատողների թիվը կտրուկ աճել է` 8000–ից հասնելով մինչև 33 հազարի, իսկ 2023–ից աճը ոչ միայն դադարել է, այլև որոշակի նվազել։ Շուրջ երկու տարի է՝ աճ չի գրանցվել նաև աշխատավարձերի առումով։

ՏՏ ոլորտի լճացման պատճառները մի քանիսն են, բայց առանցքային են երկուսը։ Առաջինը՝ դրամի արժևորումն է։ ՏՏ ոլորտի ընկերությունները բազմիցս են նշել, որ դրամի արժևորումը լրջորեն հարվածում է արտերկրից արժույթներով գումար ստացող ընկերությունների և անհատների շահերին։ Իշխանություններն առանձնապես ջանքեր չեն գործադրում, մի քանի ընկերությունների դոտացիաներ տրամադրելուց հետո գործընթացը կանգ է առել։

ՏՏ ոլորտի ընկերությունների համար խնդրահարույց է նաև սխալ հարկաբյուջետային քաղաքականությունը։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %, շահութահարկն էլ 2025 թ. հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում շահում են հարևան երկրները, որոնք ավելի գրավիչ պայմաններ և ցածր հարկեր են առաջարկում ՏՏ ոլորտի ընկերություններին։ Ընկերություններից շատերը հեռանում են Վրաստան, Արաբական Միացյալ էմիրություններ, Արևելյան Եվրոպա։

Շահանե Ապրեսյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan