Մի հեռախոսազանգի հետքերով. ինչպես են տարբերվում կողմերի խոսքերը

Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Պաշտոնական Կրեմլի տարածած տեքստում զգալի տարբերություններ կան։ «Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու կատարած այցի ընթացքում։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի առաջ մղման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում։ Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան»,- ասվում է Մոսկվայի հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի նախագահն օրերս էր այցելել Բաքու, հանդիպում ունեցել Իլհամ Ալիևի հետ, ասել, թե բանակցությունների մասին կտեղեկացնի Նիոկլ Փաշինյանին։ Բաքվից հետո Ռուսաստանը նաև ակտիվացրել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջը, այն է՝ տարածաշրջանային հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացնեին ՌԴ ԱԴԾ սահմանապահները։

Պաշտոնական Երևանը հրաժարվել է այդ կետը կատարելուց։ Բնական է, որ ՌԴ նախագահը նաև այդ, ինչպես և հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդությանը վերաբերող հարցեր է առաջ քաշել։ Երևանի հաղորդագրությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հրաժարվել է Մոսկվայի միջնորդությունից։ 

Շուշան Համբարձումյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan