ՊԵԿ նախագահը հերքում է, թե ցանկանում են կալանավորել գործարարներին

Պետեկամուտների կոմիտեի նախագահը հերքում է տարածված տեղեկությունները, թե աղմուկ հանած օրենսդրական նախաձեռնությունը գործարարներին կալանավորելու մասին չէ, այլ հարկային կարգապահությունը բարձրացնելու նպատակ ունի։

«Սուտ է պնդումը, թե ՊԵԿ-ն ուզում է տարեկան հազար գործարարի կալանավորել»,- նշել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Խոսելով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին, Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն գործարարներին կալանավորելու մասին չէ, այլ նպատակ ունի բարձրացնելու հարկային կարգապահությունը, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանն ու կայունացմանը:

Օրերս «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը մեղադրել էր պետեկամուտների կոմիտեին հարկային տեռորի և հակատնտեսական կոշտ քաղաքականություն վարելու մեջ։ Ըստ Միրաքյանի, ՊԵԿ-ի նախաձեռնած օրենսդրական առաջարկի հետևանքով ամեն տարի մոտ հազար գործարար կարող է հայտնվել բանտում, իսկ դա նշանակում է խաչ քաշել բիզնեսի վրա։ Խոսքը քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի մասին է, որը 4-8 տարվա ազատազրկմամբ է սպառնում 10 միլիոն դրամ և ավելի խախտման դեպքում, նույնիսկ եթե գործարարը վճարում է հայտնաբերված խախտման գումարը։ Վահրամ Միրաքյանի խոսքով՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելը ՊԵԿ-ը անկանխատեսելի է դարձրել, քանի որ ամեն րոպե գործարարին կարող են կալանավորել, և շատերն արդեն մտածում են ներդրում անել երկրից դուրս։

ՊԵԿ նախագահը նշում է, թե նախագիծը որևէ առնչություն չունի կալանքի հետ։ Նա նկատել է, թե վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տվյալներով քննվող մոտ 1000 գործից 5 տոկոսից էլ պակաս դեպքերում է ներկայացվել կալանքի միջնորդություն, իսկ դատարանների կողմից բավարարվել է ավելի քիչ քանակով գործ, ինչն անհամեմատ ավելի քիչ է ընդհանուր գործերի քանակից: Դրանք էլ ակնհայտ քրեական տարրեր պարունակող հարկերից խուսափելու դիտավորյալ դեպքերն են, օրինակ, ավելացված արժեքի հարկի խարդախության դեպքերը: Ռուստամ Բադասյանը նկատում է, թե պետք է զգույշ լինել կալանքի մասին խոսելիս՝ ընդգծելով, որ կալանքը խափանման միջոց է, և կոմիտեն ոչինչ չի խստացնում հարկային վարչարարության մասով: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է հարկային կարգապահությունը, ինչ տեսակի պետություն ենք ուզում ունենալ։ Պետությունից գողանալը նորմա՞լ է, թե՞ ուզում ես ունենալ առողջ տնտեսություն։ Եթե երկրորդը, հարկային կարգապահությունը պետք է պատշաճ լինի»,- նշել է Բադասյանը։

Նրա խոսքով, հսկայական ստվեր գոյություն ունի, և պետության պարտքն է պայքարել ստվերի դեմ, իսկ այդ հարցում համագործակցելու են բիզնեսի, գործարար ակումբների հետ։

Նաիրա Մեհրաբյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan