Շենգենյան վիզաների հետքերով. ինչպես են նվաստացնում քաղաքացիներին

Մինչ Հայաստանն ու Եվրամիությունը հայտարարում են, թե քննարկելու են վիզային ռեժիմի չեղարկման հարցերը, ՀՀ քաղաքացիները շարունակում են խնդիրներ ունենալ տարբեր եվրոպական դեսպանատների, մաքսային մարմինների հետ՝ Եվրոպա այցելելիս, իսկ հայաստանցիների նկատմամբ ԵՄ որոշ կառույցների վերաբերմունքը ոչ այլ ինչ է, քան նսեմացման ակտ։ Իրավիճակը հատկապես վատ է Շենգենյան վիզաների հարցում, երբ նույնիսկ վիզա ստացած ՀՀ քաղաքացուն կարող են առանց ողջամիտ բացատրության հետ ուղարկել։

ՀՀ ԱԳՆ-ն ոչ միայն բավարար ջանքեր չի գործադրում իր քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ, այլև երեկ տարածած հայտարարությամբ մեղադրանքների սլաքն ուղղել է քաղաքացիների ուղղությամբ։

Նախարարությունը նշում է, որ վերջին շրջանում բողոքներ է ստացել, որ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։ Ըստ գերատեսչության՝ նրանց մուտքն առանձին երկրներ արգելվում է այն պատճառով, որ շենգենյան վիզա ստանալու ժամանակ դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացվում է բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում են։ «Այցելության նպատակի նմանատիպ փոփոխությունը հիմք է տալիս տվյալ երկրի իրավասու մարմիններին արգելել մուտքը, քանի որ դա գնահատվում է որպես այցելության հայտարարված և իրական նպատակի կամ պայմանների անհամապատասխանություն», - ասված է պարզաբանման մեջ։

ԱԳՆ-ն դեռ վաղուց պիտի պարզաբանում ներկայացներ, քաղաքացիներին բացատրեր նման նրբությունները։ Իսկ ամենակարևորը, դադարեցներ տարբեր գործակալությունների, վիզային կենտրոնների խարդախ գործունեությունը, երբ բավական բարձր արժեքներով շենգենյան վիզաներ են վաճառում քաղաքացիներին, բայց հաճելի ուղևորության փոխարեն մարդիկ վատ վերաբերմունքի են արժանանում։

Պետությունը, ձախողելով իր պոզիտիվ պարտականությունները, այդ ձախողման համար մեղադրում է իր քաղաքացիներին։ Թեև, նման բան առաջին անգամը չէ փաշինյանական «Իրական Հայաստանում», որտեղ մեղավոր են բոլորը, բացի իրական մեղավորներից։ Իսկ ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցն ընդամենը քարոզչական տրյուկ է, որը որևէ հեռանկար ունենալ չի կարող։ 

Նինա Ոսկանյան

«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
website by Sargssyan