«Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում տնտեսագետները գնալով ավելի հաճախ են ահազանգում, որ այս իշխանությունների օրենսդրական փոփոխությունները միտված են տնտեսական տեռորի քաղաքականությանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, համաձայն լինելով նման կարծիքի հետ, կարծում է, որ դրա համար մի քանի պատճառ կա:

«Առաջին կիսամյակի ընթացքում մոտավորապես 120 միլիարդ դրամի չափով չեն կատարել բյուջեն: Մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 250-ից 300 մլրդ դրամի չափով բյուջեի եկամտային մասը պլանավորածից պակաս է լինելու»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը՝ հավելելով, որ կառավարությանը պետք է ուղղակի ցանկացած եղանակով ապահովել բյուջեի եկամտային մասը կամ, նվազագույնը, բյուջեի այդքան պակասորդը ավելի մեղմել:

Դրա համար նրանք առաջին հերթին փորձում են իմպերատիվ ակտերի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել: Ըստ Աուդիտորների պալատի նախագահի, մյուս պատճառն այն է, որ այս իշխանությունները նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների. «Ցանկացած ժամանակ, երբ հնարավոր եղավ և կարողացան կանխատեսել, որ հնարավոր կլինի վերարտադրվել, գնալու են արտահերթ ընտրությունների: Հասարակության՝ ամենից շատ ազդեցություն ունեցող շերտերից մեկը բիզնեսն է: Եվ գործարարների հանդեպ պետք է շատ լուրջ մահակ, որը կօգտագործեն բիզնես շրջանակներում ձերբակալություններ իրականացնելով՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, եթե հանկարծ նրանք փորձեն ընդդիմադիր կեցվածք դրսևորել, ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել և այլն»,-ասում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ) Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Ինչպես չսնանկանալ Սև ուրբաթին. 5 օգտակար խորհուրդ «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում
website by Sargssyan