Հայաստանի և ևս 8 երկրների բժիշկներ մայրցամաքի բնակիչներին կպատմեն, թե ինչպես պահպանել առողջությունը. «Առողջ Եվրասիա» նախագիծ

Ավելի քան 150 մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից այցելել են օգոստոսի 22-25-ը Մոսկվայում կայացած «Առողջ Եվրասիա» բժիշկների միջազգային համաժողովին: Միջոցառման կազմակերպիչն է «Եվրասիա» միջազգային համագործակցության աջակցության ոչ առևտրային կազմակերպությունը: 

Բժիշկները մասնակցել են դրամաշնորհային մրցույթին և ստեղծել միջազգային բլոգեր՝ եվրասիական երկրների բնակչության բժշկական կրթության վերաբերյալ: Լավագույն նախագծերը ստացել են ֆինանսական և փորձագիտական աջակցություն: Բլոգները վարելու են տարբեր երկրների բուժաշխատողների թիմեր։ 

Համաժողովի առանցքային նպատակը բժիշկների շրջանում մասնագիտական աճի, փորձի և գիտելիքների փոխանակման համար տարածքի ստեղծումն է: «Եվրասիա» ՄՀԱ-ի աջակցությամբ նմանատիպ հարթակներ առաջիկայում կբացվեն նաև այլ մասնագիտական համայնքների համար:

Ընդհանուր առմամբ ներկայացվել է 13 նախագիծ։  Հաղթողների թվում են «Եվրասիա՝ առողջության տարածք» մարդկանց կրթելու հարթակը, վեյփ ծխելու վտանգների մասին միջոցառումների շարքը, ֆիզիկական և մտավոր առողջության պահպանման համար անհրաժեշտ տեղեկությունների մեդիահարթակը, ատամնաբույժների անվճար արտագնա խորհրդատվություններ բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ առաջարկությունների փաթեթը և այլն: Նրանք ստացել են սարքավորումներ և հավաստագրեր՝ սեփական նախագծերը զարգացնելու համար։   

«Ֆորումում մեր խնդիրն էր ստեղծել տարածք առանց սահմանների շփման, փորձի փոխանակման համար։ Ուրախ եմ, որ այս խնդիրը կատարված է։  Ես այստեղ տեսնում եմ ոչ միայն ինը երկրների բժիշկներ, այլ տեսնում եմ մեկ թիմ։  Թիմ, որը ստեղծել է «Առողջության օրենքների Եվրասիական օրենսգիրք»։ Թիմ, որը կզբաղվի մարդկանց առողջապահական կրթությամբ անձամբ և բլոգերի միջոցով: Նման արդյունքը շատ թանկ արժե», - նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան։ 

«Առողջ Եվրասիա» ֆորումը ներառում էր գործնական, կրթական և էքսկուրսիոն ծրագրեր: Հայտնի բժիշկները, մարքեթոլոգները, իրավաբանները, հոգեբանները և լրագրողները պատմել են, թե ինչպես պահպանել բուժաշխատողի անբասիր համբավը, նվազեցնել իրավական ռիսկերը, բարձրացնել սթրեսակայունությունը և ճիշտ զրույց կառուցել հիվանդի հետ: Ռազմավարական նստաշրջանում բժիշկները Եվրասիայի բնակիչների համար առաջարկությունների ցուցակ են կազմել, որոնք հիմք կհանդիսանան«Առողջության օրենքների Եվրասիական օրենսգրքի» համար:

«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
website by Sargssyan