Ադրբեջանը չի նահանջում իր պահանջներից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարավկորեական Korea Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն «Ադրբեջանը պետք է վստահ լինի, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։

«Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտն Ադրբեջանի տարածքի հանդեպ Հայաստանի սահմանադրական պահանջն է։ Երբ այս հարցը լուծվի, մենք կարող ենք առաջ շարժվել», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։ Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։  «Մենք չենք ակնկալում, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երրորդ կողմ ուղղակի դերակատարություն կարող է ունենալ, խաղաղության ճանապարհին երկու պետություններին աջակցելուց բացի»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ Անկարայում, Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալը մասը համաձայնեցված է։ Ըստ Բայրամովի, «չնայած այն հանգամանքին, որ բանակցային գործընթացում նկատվում է դրական դինամիկա, և համաձայնեցված է պայմանագրի նախագծի զգալի մասը, Հայաստանի Սահմանադրության և մի շարք այլ իրավական ակտերում Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները դեռ պահպանվում են»։

Ադրբեջանի արտգործնախարարն իր հայտարարությունն արել է Թուրքիայում, Ֆիդանի հետ բանակցություններից հետո, Թուրքիայի արտգործնախարարի լուռ համաձայնությամբ։ Փաստացի, այսկերպ խաչ է քաշվում նաև հայ-թուքրական կարգավորման հեռանկարների վրա, քանի որ երկու գործընթացները, ըստ Անկարայի կապված են իրար հետ։

Այս ֆոնին Ադրբեջանը կրկին հայկական կողմին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտման մեջ։ ՀՀ ՊՆ-ն հերքել է ապատեղեկատվությունը։ Իսկ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի ձախողումը։ 

Մարգարիտա Հովակիմյան

«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
website by Sargssyan