Ադրբեջանի հետ սահմանակից մարզերի բնակչությունը նվազում է

Ադրբեջանի հետ սահմանակից կամ 44-օրյա պատերազմից հետո սահմանակից դարձած մարզերի բնակչությունը տարեցտարի նվազում է, և սա փաշինյանական իշխանության գործունեության հետևանքն է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, Գեղարքունիքի, Տավուշի ու Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 40 հազարով։ 2019-ի ամռանը Գեղարքունիքում շուրջ 230 հազար մարդ էր ապրում։ Համավարակը, 44-օրյա պատերազմն ու դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանային բախումներն իրենց հետքն են թողել՝ մարզի բնակչությունը կրճատվել է 13 հազարով։ 2019-ին Սյունիքում գրեթե 140 հազար մարդ էր ապրում, հիմա բնակչությունը 120 հազարի էլ չի հասնում։ Մոտ յոթ հազարով էլ նվազել է Տավուշի մարզի բնակչությունը։

Սոցիալական խնդիրներն ու աշխատանքի բացակայությունն, իհարկե, ազդում է մարզերի բնակչության թվի վրա, սակայն պատերազմից հետո, երբ անվտանգային խնդիրները լրջորեն սրվել են, արտագաղթն ավելի վտանգավոր դրսևորումներ է սկսել ստանալ։ Մինչ վարչախումբը խոսում է 2050 թ. 5 մլն դառնալու մասին, օրումեջ հայտարարում նոր նախաձեռնությունների մասին, իրականում ամեն կերպ նպաստում է մարզերի բնակչության նվազմանը։

Ըստ փորձագետների, առաջիկայում երեք այս մարզերում բնակչության թիվն ավելի է նվազելու, հատկապես բարդ է լինելու ընդհուպ սահմանին հայտնված գյուղերի համար, որտեղ շատերն այլևս ապագա չեն տեսնում։

Էլլա Աբովյան

«Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»
website by Sargssyan