Ինչպիսի՞ն է իրավիճակը Վերին Լարսում. Past.am

Past.am-ը գրում է.

Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ չկան, իրավիճակն ամբողջությամբ թեթևացած է: Ամիսներ շարունակ Վերին Լարսի անցակետում հազարավոր մեքենաներ և բեռնատարներ օրեր են անցկացրել, մինչև կարողացել են հատել սահմանը։ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Այդ ճանապարհը կենսական ահռելի նշանակություն ունի թե՛ Հայաստանի տնտեսության, թե՛ անվտանգության ապահովման համար։

Պարբերաբար ձմռանը, ապա և գյուղատնտեսական ու զբոսաշրջային սեզոններին անցակետը, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված, բարդ անցանելի է դառնում։ Հուլիսի վերջին Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700  բեռնատար էր կուտակվել, և այդ բեռնատարներից մոտ հազարը հայկական համարանիշներով էին։ Արդեն օգոստոսի կեսերին իրավիճակն ավելի էր խորացել, անցակետում կուտակված 4800 բեռնատարներից հայկական էին ավելի քան 1500-ը։

Միայն վերջին օրերին է, որ անցակետը թեթևացել է, կուտակումներ, ըստ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի, բացարձակ չկան, իսկ անցակետն աշխատում է սովորական, բնականոն ռիթմով։ Թե վրացական, թե ռուսական կողմից հայկական բեռնատարներ չկան կանգնած, վատագույն դեպքում էլ անցակետը հատող բեռնատարները կարող են մի քանի ժամ անցկացնել՝ նախկին օրերի ու շաբաթների փոխարեն։

Այս ամենով հանդերձ, հարկ է նշել, որ Հայաստանի բնակչությունը, հատկապես գյուղատնտեսական ապրանքներ արտադրող ֆերմերները, սնունդ գնողները, նաև արտերկրից կենսական ապրանքների սպասող մարդիկ սուր ճգնաժամային իրավիճակների չեն բախվել։ Հարկ է արժանին մատուցել, օրինակ, «Սպայկա» ընկերությանը, որը մեկ օր անգամ չի դադարեցրել ապրանքների արտահանումն ու ներմուծումը։ Ընկերությունն իր ծախսերի ավելացման, աշխատակիցների, վարորդների նյարդերի ու համբերատարության հաշվին կարողացել է ապահովել թե՛ գյուղատնտեսական ապրանքների անխափան արտահանումը ՌԴ, թե՛ ներմուծումը դեպի Հայաստան։ Այդ գործում, իհարկե, առանցքային նշանակություն ունի «Սպայկա»-ի փորձը, տարիներով մշակված բիզնես կապերը, գործընկերների նկատմամբ հարգանքը, պատասխանատվությունը սեփական երկրի ու աշխատանքի հանդեպ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
website by Sargssyan