ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Newmag Back To School» մանկական գրքի փառատոնը։ Միջոցառման շրջանակներում կայացավ Newmag հրատարակչության «Երազ» մանկական մատենաշարի երեք նոր մանկական գրքերի շնորհանդես։ Բանկը նաև հանդես է եկել որպես «Էլեկտրոնիկի արկածները» գրքի հայերեն առաջին հրատարակության ֆինանսական գործընկեր:   

Գրքի փառատոնն անցավ օգոստոսի 24-ին էր Երևանի «Երազ» այգում։ Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական ​​շոու-ծրագրով, ուսուցողական խաղերով, դպրոցական նորաձև հագուստի ցուցադրությամբ և տոնական հյուրասիրությամբ։ Պատանի ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային մանկական գրականության երեք նոր գրքեր հայերեն լեզվով, այդ թվում, Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկի արկածները» գրքի առաջին հայերեն հրատարակությունը։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն տարի աջակցում է երկրի մշակույթի և կրթության ոլորտների կարևոր նախագծերին։ Շատ կարևոր է վաղ տարիքից սերմանել ընթերցանության նկատմամբ սեր՝ չստիպելով երեխային կարդալ, այլ սովորեցնել նրան սիրել գիրքը։ Գրականության ազդեցությունն անձի ձևավորման գլխավոր գործոններից է։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր ներդրումն ունենալ «Newmag Back To School» նախագծի իրականացմանը, որը նշանակալից իրադարձություն է պատանի գրքասերների կյանքում»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: 

«Ժամանակակից աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և ուղիներ է ընձեռում ստանալու տեղեկատվություն, որը հասանելի է տարբեր ձևաչափերով։ Համացանցի ճանաչելիությունը տարեցտարի աճում է, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում: Գիրքը որպես թղթային կրիչ աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը։ Մենք ոչ միայն խնամքով ընտրում ենք պատանի սերնդին ներկայացվելիք գրքերը, այլև մանրամասն մշակում ենք դրանց դիզայնն ու նկարազարդումները՝ ընթերցողի ուշադրությունն ու հետաքրքրությունը գրավելու համար: Նման օրինակ է նաև «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, որն ընթերցելով դաստիարակվել է մի քանի սերունդ»,- նշեց Newmag հրատարակչության Տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
website by Sargssyan