Ի՞նչ կտա Հայաստանին ստորագրության հետկանչը

Ռուսաստանը վերջին օրերին կրկին հիշել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ ՌԴ ԱԳՆ տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան պնդել են, թե եռակողմ հայտարարությունը գործում է ողջ ծավալով, իսկ 9-րդ կետը, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերահսկումը վերապահում է ՌԴ ԱԴԾ-ին, չի չեղարկվել։ Ըստ ռուս պաշտոնյաների, հայկական կողմը, չնայած հայտարարություններին, պաշտոնապես չի ծանուցել եռակողմ համաձայնություններից հետ կանգնելու մասին։

«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-22 թվականների եռակողմ համաձայնությունները նախկինի նման հայ-ադրբեջանական հաշտության հիմքն են։ Կարծում ենք՝ դրանց այլընտրանք չկա։ Եթե ձեզ հայտնի է, որ Հայաստանում որևէ մեկը պաշտոնական մակարդակով հրաժարվել է այդ համաձայնագրերից, կամ ասենք՝ հետ է կանչել իր ստորագրությունը, կամ պաշտոնական հայտարարություն է արել, թե այդ փաստաթղթերն այլևս չի գործում, ապա մենք այդ մասով կմեկնաբանենք։ Բայց նման բան չենք լսել», - նշել էր Զախարովան։

Ինքը՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտվել են Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից, մայիսին էլ նշել էր, թե, ըստ էության, այսօր ոչ մի կետ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չի գործում:

Միևնույն ժամանակ, իշխանությունները ետ չեն կանչում իրենց ստորագրությունը, այդկերպ հնարավորություն տալով Ռուսաստանին խաղարկել եռակողմ հայտարարության թեման։

Անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով, ՌԴ-ն գործող կամ ակտուալ համարելով եռակողմ հայտարարությունը, ըստ էության, օրակարգային է համարում նաև այդ փաստաթղթում տեղ գտած այնպիսի դրույթները, որոնք վերաբերվում են արցախցիների հետ վերադարձի իրավունքին, նրանց անվտանգության երաշխիքներին, ՀՀ-ի ու Արցախի միջև անվտանգ միջանցքի ապահովմանը և այլն:  «Ավելին, ՌԴ-ից ակնարկում են, որ այս հարցերի բանակցմանը նվազագույնը դեմ չեն, սակայն ՀՀ-ից վերոնշյալ թեմայով արձագանք, դիրքորոշում կամ պարզ ասած` շարժ, չկա»,- նշել է պատգամավորը:

Մանե Դավթյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan