Ի՞նչ կտա սահմանազատման կանոնակարգը

Հայաստանն ու Ադրբեջանը երեկ համաձայնեցրել են սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։ Ըստ նախապես համաձայնեցված պլանի, կանոնակարգը պետք է համաձայնեցվեր դեռ երկու ամիս առաջ, սակայն միայն օգոստոսի 30-ին է հաջողվել հեռավար ստորագրել փաստաթուղթը։

ԱԳՆ փոխանցմամբ, սկզբունքներն ամրագրող կանոնակարգը ստորագրվել է և արդեն սկսվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը:

«Կանոնակարգը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կներկայացվի Կառավարության քննարկմանը, որից հետո կմեկնարկի Ազգային ժողովում դրա վավերացման ընթացակարգը, և այս նպատակով փաստաթուղթը նախ կուղարկվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը դրա համապատասխանությունը որոշելու համար», - հայտնել են վարչապետի աշխատակազմից։

Թե ինչ սկզբունքով է ընթանալու հետագա սահմանազատումը, կողմերը չեն հաղորդում, շանս կա, որ երկուշաբթի հրապարակվելիք փաստաթղթերը կտան այդ հարցի պատասխանը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես և վարչապետի աշխատակազմը պնդում են, որ գործընթացը շարունավելու է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։

Մինչ այդ, Ադրբեջանը փաստացի Ալիևի բերանով կրկին շարունակում է հոխորտալ, ապացուցելով, որ խաղաղության հասնելու որևէ մտադրություն չունի։ Ալիևը հայտարարել է, թե պաշտոնական Երևանը «հապաղում է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում» և «անտարբերություն է ցուցաբերում տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում»։

«Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրով և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու։ Հայաստանը միտումնավոր ժամանակ է ձգում, նոր զենքեր է գնում Ֆրանսիայից, այլ արևմտյան երկրներից, իր տարածքում երրորդ կողմերի հետ անցկացնում է զորավարժություններ»,- այսօր այդ մասին ասել է Ալիևն ադրբեջանա-թուրքական միջխորհրդարանական խմբի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։ Իսկ ադրբեջանական զինուժը շաորւնակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, դուրս գալու որևէ ցանկություն չունի։

Կարինե Մանասյան

Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ»
website by Sargssyan