Փաշինյանն ընդդեմ արցախցիների

Հայաստանի գործող իշխանությունները որևէ ջանք չեն գործադրելու արցախցիների վերադարձի հարցը բարձրացնելու, Արցախից բռնի տեղահանվածների իրավունքները պաշտպանելու համար։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այսօր մեծ հարցազրույց է տվել մի քանի տասնյակ, հիմնականում յուրային լրատվամիջոցների, հայտարարել, թե իրատեսական չի համարում ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության վերադարձը։

«Այն ընկալումներով ու ձևակերպումներով, որ ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են ներկայացնել վերադարձի հարցը, իրատեսական չեմ համարում»,- ասել է նա՝ շեշտելով, որ իրատեսական չի համարում հարցն այն բովանդակությամբ, ինչ ներկայացնում են ԼՂ նախկին պաշտոնյաներ ու հայրենակիցներ։

Փաստացի, այս հայտարարությամբ նա քար է նետում Արցախի պաշտոնյաների, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ուղղությամբ։ Ընդդիմադիր տարբեր ուժեր, արցախցիներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ փաստում են, որ արցախցիների իրավունքների հարցն առանցքային պետք է լինի բանակցային գործընթացում, վերադարձի հնարավորությունը պետք է քննարկվի, իսկ Փաշինյանն ու իր թիմն ամեն ինչ անում են՝ Արցախը մոռացության մատնելու համար։

Ավելին, Փաշինյանն այսօր էլ Արցախի կորստյան մեղքը բարդում է Արցախի իշխանությունների և հայաստանյան ընդդիմադիր շրջանակների վրա։ Նա անդրադարձել է նաև ԼՂ լուծարմանը, շեշտելով. «ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ատորագրել։ Այդ որոշումը տեղի ունենալուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը ողջունվել է ՀՀ-ում գործող հայտնի շրջանակների կողմից»։

Մանե Աթոյան

Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր
website by Sargssyan