Հայաստանը չի հանձնի բելառուս ընդդիմադրին

Նախօրեին հայ-վրացական սահմանից բերման ենթարկված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն ազատ է արձակվել։ Նրան հայրենիքում մեղադրում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ցույցերին մասնակցելու համար: Անցած տարվա հուլիսից Մինսկը նրա դեմ հետախուզում է հայտարարել, ինչի պատճառով էլ հայաստանցի իրավապահները նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր հատել հայ-վրացական սահմանը: Մի քանի ժամ պահելուց, տվյալները ճշտելուց հետո նրան ազատ են արձակել, Մոիսեենկոն տպավորություն ունի, որ իրեն Բելառուս չեն արտահանձնելու։

Հայ-բելառուսական հարաբերությունները վերջին շրջանում սրվել են, ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անգամ անուղղակի մեղադրել էր Բելառուսին Արցախի դեմ պատերազմը նախապատրաստելու հարցում Ադրբեջանին աջակցելու համար: Փաշինյանը նաև հայտարարել էր, թե չի այցելի այդ երկիր այնքան, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահ: Բելառուսի նախագահն էլ շաբաթներ առաջ հերթական հակահայկական հայտարարություններն էր արել։

Բելառուս ընդդիմադրի ձերբակալությունն ու ազատումը տարօրինակ են մեկ այլ առումով։ Բելառուսական ընդդիմության վտարանդի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակից հայտարարել են, թե կապի մեջ են ՀՀ ԱԳՆ-ի հետ, Երևանը հավաստիացրել է, թե հայկական կողմը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող Բելառուսի քաղաքացուն:

Տիխանովսկայայի և ՀՀ իշխանությունների միջև ջերմ հարաբերություններ են առաջացել, ինչն էլ, բնական է, հարուցում է Մինսկի զայրույթը։ Ուստի Լուկաշենկոյի պարբերական ցեխարձակումներից Հայաստանի վրա պետք չէ զարմանալ։ Առաջիկայում դրանք ավելի են սրվելու։

Մարինե Սարգսյան

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
website by Sargssyan