Ալավերդիից Բագրատաշենի սահման ճանապարհի վերականգնման աշխատանքների ժամկետը երկարաձգվեց 95 օրով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց 95 օրով երկարաձգել Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի ՊԿ384+50 - ՊԿ481+40 տեղամասի (Օձունի խաչմերուկի  /Մ6 և Հ35/ ավտոճանապարհների փոխհատում) վերականգնման և բարելավման աշխատանքների ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ըստ պայմանագրի «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն պարտավորվել է իրականացնել այդ հատվածի վերականգնման և բարելավման աշխատանքները, որի կատարման ժամկետ է սահմանված մինչեւ հունիսի 18-ը:

Աշխատանքների իրականացման ընթացքում նախագծում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն է առաջացել:  Փոփոխված և լրացուցիչ աշխատանքները իրականացվելու են պայմանագրի ընդհանուր գնի շրջանակներում:

Բացի այդ, հաշվի առնելով նաև այն, որ Լոռու և Տավուշի մարզերում 2024-ի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով պատճառված վնասները վերականգնելու նպատակով պետության կողմից իրականացված միջոցառումներում ներգրավվել են նաև Կապալառուին պատկանող մի շարք ճանապարհաշինական և այլ շինարարական տեխնիկա, իսկ հեղեղումների արդյունքում ցամաքային ճանապարհների դժվար անցանելիության և երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված որոշ հատվածներով երթևեկության սահմանափակումները ազդել են աշխատանքների կատարման ժամկետների վրա:

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
website by Sargssyan