Նախաձեռնությունը մեր արձագանքն է ՀՀ-ում ստեղծված իրականությանը. մեկնարկեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը

Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը:

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ողջունելով ներկաներին իր խոսքում ասաց, որ նախաձեռնություն երկար մշակված, լայն քննարկումների արդյունք հանդիսացող նախաձեռնություն է:

 «Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջեւ եւ այս նախաձեռնությունը  մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավվի, խոչընդոտի եւ կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը: «Հայաստանը ես եմ»-ը անհատական եւ խմբային պատասխանատվություն է»,-ասաց նա:

Նաիրի Սարգսյանը նշեց,  որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության արժեքներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, քաղաքացիները, տարածքն ու հողը, հայոց նյութական եւ հոգեւոր մշակույթը, հայոց ավանդական ընտանիքն ու քրիստոնեական առաքելական բարոյագիտությունը, հայկականությունն ու ազգային նկարագիրը:

«Մեր սկզբունքներն են՝ արդարություն, ռացիոնալիզմը,  պրոֆեսիոնալիզմը, պատասխծանատվությունը, հետեւողականությունն ու կիրառականությունը: Մեր նպատակներն են՝ դիմագրավել երկրի ապամոնտաժման իրականացվող քաղաքականությանը,  պայմաններ ստեղծել պետության անվտանգության եւ կենսունակության բարձրացման համար, հնարավորություններ ապահովել քաղաքացու երջանիկ եւ արժանապատիվ կյանքի համար»,- ասաց նա:

 «Հայաստանը ես եմ» նախաձեռնության խորհրդի անդամ, գործարար Սեպուհ Գազարյանը իր ելույթում ասաց, որ «Հայաստանը ես եմ» արտահայտությունը պետք է լինի բոլորի ուղեցույցը, թե΄ ՀՀ քաղաքացիների, թե΄ սփյուռքահայերի համար:

«Հայաստանը ոչ միայն մեր հայրենիքն է, այլեւ մեր մեծ տունը: Մենք բոլորս պետք է ձգտենք պահել այս փոքրիկ, բայց հզոր հայրենքիը, որոն աշխարհագրորեն շրջապտված է բազմաթիվ մարտահրավերներով: Հայրենիքը պետք է դառնա այն հիմքը, որը կաջակցի հայապահպանության գործընթացներին, ոչ միայն կրթության եւ մշակույթի ոլորտներում, այլեւ գիտական, տնտեսական եւ գործարար կապերի զարգացման միջոցով: Այս բոլոր ուղղություններով հայրենիքը համահայկական ջանքերի կարիք ունի, որոնք կօգնեն ոչ միայն պահպանել, այլեւ ամրացնել եւ զարգացնել Հայաստանը»,- ասաց նա՝ կոչ անելով միանալ նախաձեռնությանը՝ միասին ստեղծելու Հայաստանի հաջողությունները:

«Հայաստանը ես եմ նախաձեռնությունը հարթակ է, որը միավորում  է տարբեր ոլորտների մասնագետների:

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan