Ոչխարների միֆը փաստերով

Past.am-ը գրում է.

Գյուղացիների հետ ամեն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում է գյուղացուն համոզել , որ աղքատությունը գյուղացու գլխում է ,կամ անգլերեն չիմանալու մեջ։ Որպես փաստարկ էլ բերում է, թե ոչխար պահեք, շահութաբեր է։ -How much? Իբր, որ անգլերեն հարցրեցինք ոչխարի գինը կբարձրանա։

 

Իսկ ինչ է ստացվում իրականում։ Տարին ունի 12 ամիս ( էվրիկա)։ Բարձր լեռնային շրջաններում ուղիղ 6 ամիս ոչխարը մնում է փարախում։ Ուստի ամռանը պետք է խոտի հարց լուծել, ոչխարի քմահաճույքները ձմռանը հոգալու համար։ Յուրաքանչյուր գյուղացի ունի 1հա վարելահող և 0,75 (լավ դե ճոխացնենք, թող դա էլ լինի 1հա) արոտավայր։ Եթե ընդունենք, որ վարելահողը գյուղացին ցորեն չի ցանի, կամ կարտոֆիլ, այլ անասնակեր, և հետո կհիշենք, որ 1հա-ից հնարավոր է ստանալ առավելագույնը 2տոննա խոտ, իսկ ոչ մշակված հողից 1,5 տոննա, ստացվում է մեկ գյուղացին տարվա վեց ամիսների համար ունի ընդամենը 3,5 տոննա խոտ։ Մեկ ոչխարը օրեկան ուտում է 2-3կգ խոտ։ 6 ամսվա ընթացքում մեկ ոչխարը ուտում է մոտավոր 400-500կգ խոտ։ Իսկ տարվա համար կուտակած խոտը ստացվում է 3,5տոննա÷400կգ= 9 ոչխար ։ Անցնենք շահույթին. 9ոչխար =9 գառ։ Մեկ գառի արժեքը 40 000 դրամ։ Ստացվում է գյուղացին մեկ տարվա համար ունի ընդամենը 360 000 դրամ շահույթ։ Ամիսների բաժանելն ու  խոտքաղի ծախսերն էլ որ հանում է, գյուղացուն մնում է միայն անգլերեն սովորելն ու Մեքսիկայով ԱՄՆ գնալը։

 

Իսկ թե ինչո՞ւ գյուղերում ներդրումներ չեն լինում և միայն սպառնալիքներ են հնչում, թե գյուղացու գլխում է աղքատությունը , պարզ է ... Չէ ,որ կարևորը ասֆալտն է , իսկ ասֆալտ ասելիս ,շատերի ծնկները ծալվում են գրպանի բովանդակության կտրուկ աճից ։

Ոչխարների միֆը տրաքեց օդում, հաջորդը տանձն ու թուզն են ։

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan