«Այստեղ հաց, այստեղ կաց». ստամոքսով մտածող իշխանության կոչը

«Այստեղ հաց, այստեղ կաց». Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան այս գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցցանցերում, կարծես հայ հանրությունը վերջին վեց տարում չէր հասկացել, որ գործ ունի բացառիկ անսզբունքային, ստամոքսով մտածող, հանուն մի փոր հացի ու իշխանության երկիրը ծախող խմբակի հետ։

«Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»»,- գրել էր Փաշինյանը, ապա հաջորդ գրառմամբ փորձել մեղմացնել իր իսկ ասածի ողջ անհեթեթությունը. «Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել ևս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետև մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգևոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից: «Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերվում է նաև գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաև ոչ նյութական արժեքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում»:

2018 թ. իշխանափոխությունից հետո Փաշինյանը բացառիկ անկեղծությամբ հայտարարեց, թե իր իշխանությունն «-իզմ-եր» չի դավանում, ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության մեջ սկզբունք, ձևավորված աշխարհայացք, տեսլական չունի, ունի մեկ նպատակ՝ ամեն գնով երկարաձգել իր «հացելու» հնարավորությունը։

Ի վերջո, տարատեսակ փաբերում «նիսյա» գարեջուր խմողներից, ժամանակին չնչին կոպեկներ վաստակող, իսկ այսօր պետության գանձարանի հաշվին լափող և շքեղ կյանք վայելող խառնամբոխը չունի այլ աստված, քան իր ստամոքսն է։ Կոչերն էլ համապատասխանաբար, այսպիսին պիտի լինեին։

Աստղիկ Դավթյան

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan