Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանին ակամայից, անուղղակի իր դժգոհությունն է հայտնել Արևմուտքից, դեպի ուր նա սլանում էր վերջին ամիսներին։ Խոսելով երաշխավորի ինստիտուտի մասին՝ Փաշինյանն ասել է. «Աշխարհի՝ իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք»:

Կարծես թե, Փաշինյանի այս հայտարարությունը բխում է ինքնիշխանության ու անկախության մասին նրա թեզերից, սակայն իրականում դժգոհություն է այն երկրներից, որոնք փորձում են դիրքավորվել իբր Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորներ։ Հայաստանը, որ վերջին երկու տարում հասցրել է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, արտաքին քաղաքական շրջադարձը պատճառաբանում էր անվտանգային միջավայրը դիվերսիֆիկացնելու ձգտումներով, իսկ այսօր Փաշինյանի բերանով է խոստովանում, որ որևէ երաշխիք տվող չկա, իսկ Հայաստանը մեն-մենակ է մնացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Դեպի Ռուսաստան վերադարձը, եթե ոչ անկարելի, ապա խիստ բարդ է, առնվազն Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն նոր իշխանություն ունենալու դեպքում, իսկ ՔՊ-ական վարչախումբը որևէ կերպ չի ցանկանում ձեռքից բաց թողնել իշխանության ղեկը։ Ու այսպես, որքան երկարում է վարչախմբի գոյությունը, այնքան վտանգվում է Հայաստանը։ 

Սերինե Մանուկյան

Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ»
website by Sargssyan