Լուկաշենկոն որոշել է վերջնականապես փչացնել հայ-բելառուսական հարաբերությունները

Հայ-բելառուսական հարաբերություններում առկա լարվածությունը լրջորեն վնասում է թե՛ ՌԴ հետ հարաբերություններին, թե՛ ՀԱՊԿ-ի աշխատանքին։ Հանուն արդարության, Երևանի և Մինսկի միջև սառեցման գլխավոր մեղավորը հենց Բելառուսի նախագահն է՝ իր չհաշվարկված և կոշտ հայտարարություններով։ Այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները հետ են կանչել դեսպանին, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե ոտք չի դնի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։

Վերջինս երեկ կրկին փորձել է մեղմել իրավիճակը փոխարենն ավելի մեծ սեպ է խրել։ Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լուկաշենկոն ասել է, որ «հանդես է գալիս Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու օգտին»։ «Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ՝ չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ,- ասել է նա և հավելել,- մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, տեսեք, ցանկացան դեպի Արևմուտք, ԵՄ»։

«Ի՞նչ Արևմուտք։ Մենք դեմ չենք համագործակցությանն Արևմուտքի, ամերիկացիների հետ, բայց տեսեք նրանց քաղաքականությունը: Վաղն Ամերիկայում իշխանության կգա նոր ղեկավարություն, նույնիսկ հին ու նոր (Քամալա Հարիս և այլն) - տեսեք, քաղաքականությունը բոլորովին այլ կլինի: Նրանց սովորությունն է. «Ո՞վ եք դուք, մենք ձեզ չենք ճանաչում»: «Դուք չգիտե՞ք, մենք ձեզ հետ ընկերներ ենք եղել, դուք մեզ զենք եք մատակարարել, «Ո՛չ, այդ մենք չէինք»»,- ԱՄՆ-ում հաղորդակցության իր օրինակն է բերել Լուկաշենկոն. «Դա իրենց քաղաքականությունն է։ Եվ ես այս մասին անընդհատ ասել եմ ձեր ղեկավարությանը։ Եթե, ասում եմ, չեք հասկանում, ուրեմն ես արդեն հին մարդ եմ քաղաքականության մեջ։ Ես շատ եմ տեսել։ Չի կարելի նրանց վստահել»:

Այս հայտարարություններից հետո դժվար է ենթադրել, թե Բելառուսի նախագահը միամտորեն է վատթարացնում հայ-բելառուսական հարաբերությունները։ Իլհամ Ալիևի հետ ջերմ կապեր պահպանող Լուկաշենկոն միտումնավոր է փչացնում Երևանի հետ հարաբերությունները, նաև նպաստում հայ-ռուսական սառեցմանը։ Ըստ երևույթին, դա էլ Ադրբեջանի հրահանգով։

Լուսինե Ավանեսյան

«Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում
website by Sargssyan