Ձեր տան համար անհրաժեշտ ցանկացած իր մեկ վայրում. Vega Home-ից դատարկաձեռն չեն հեռանա անգամ ամենաքմահաճ հաճախորդները

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 13-ից 15-ը Furniture Expo-ն է: Պրոմ էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել ոլորտի ներկայացուցիչներին, իսկ այս կարևորագույն նախաձեռնության հովանավորն է դարձել Vega Home-ը: Ողջույնի խոսքում «Վեգա Հոմ»-ի զարգացման մենեջեր Պետրոս Մելքոնյանը հույս է հայտնում, որ այս ցուցահանդեսը կդառնա ոգեշնչման աղբյուր բոլոր մասնակիցների համար և կնպաստի ոլորտի զարգացմանը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանն էլ հավելում է՝ կահույքագործությունը դանդաղ, բայց վստահ քայլերով առաջ է գնում: Հայ կահույքագործները պետք է փորձեն իրենց ձեռագիրն արտահանել և հայկական կահույքագործությունը պետք է ճանաչելի դառնա նաև արտերկրում:

Իսկ հետո բոլոր ընդունված կանոններին համաձայն կտրվում է կարմիր ժապավենը: Ներկաները հնարավորություն ստացան շրջել տաղավարներում, դե իսկ Past.am-ը առիթը բաց չթողեց զրուցելու «ՊՐՈՄ ԷՔՍՊՈ» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանի հետ: Նա շատ է կարևորում էքսպոների անցկացումը: Վստահ է՝ էքսպոն միակ հարթակն է, որտեղ արտադրողը և սպառողը հանդիպում են: Վեգա Հոմի հետ համագործակցության մասին խոսելիս հիշեցնում է՝ համատեղ ջանքերով մի շարք նախագծեր են կյանքի կոչել: «Ինքս Վեգա Հոմի ութ տարվա հաճախորդն եմ և չեմ պատրաստվում հեռու գնալ: Չեմ պատրաստվում հեռու գնալ, քանի որ ինձ հարմարավետ եմ զգում բոլոր հարցերում»,- ասում է պարոն Զաքարյանը:

 

Շրջայցը Վեգա Հոմի տաղավարներում հնարավորություն է տալիս ծանոթանալ խանութ-սրահներում առկա տեսականուն: Ցանկացած ճաշակի, նախասիրության և ոճի հաճախորդ Վեգա Հոմում կգտնի իր նախընտրելի կահույքը, սպասքը, տան ինտերիերը լրացնող կարևոր դետալները: Վեգա Հոմի առավելություններից ամենակարևորը թերևս հենց դա է: Այցելելով խանութ-սրահներ, հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերել տան համար անհրաժեշտ ամեն իր: Գները հասանելի են բոլորին, այս մասին ընկերությունը ևս հոգ է տարել: Բացի ներմուծումը, ընկերությունը կարևորում է նաև հայկական արտադրության խթանումը: Հարմարավետ ներքնակների արտադրությամբ է ներկայանում Ռեսթֆուլ բրենդը: Այն սպառողին առաջարկում է գին-որակ հարաբերակցությամբ լավագույն առաջարկը։ «Restful ապրանքանիշը հայկական բրենդ է: Ներքնակներ, տեքստիլ, կարճ ասած՝ քնի հետ կապված ամեն ինչ է առաջարկում Restful-ը»,- ասում է «Վեգա Հոմ»-ի զարգացման մենեջեր Պետրոս Մելքոնյանը: Հիշեցնում է՝ Vega Home-ը ներկայացնում է կահույքի ամենամեծ տեսականին Հայաստանում: «Կահույքից բացի, մեր հաճախորդներին առաջարկում ենք տան համար անհրաժեշտ պարագաներ, տեքստիլ, դեկորներ, ներքնակներ: Տեսականին շատ մեծ է ու բազմազան: Vega Home-ում ստեղծվել է այնպիսի միջավայր, որ ցանկացած հաճախորդ կարող է մեկ տեղից ձեռք բերել տան կահավորման, ինտերիերային լուծումների համար անհրաժեշտ ցանկացած ապրանք»,- եզրափակում է Պետրոս Մելքոնյանը:

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ»
website by Sargssyan