Ֆասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար

Fastex-ը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների համար իրականացրել է սեմինար-դասընթաց, որի շրջանակում ոլորտի մասնագետները կիսվել են Web3-ի իրենց գիտելիքներով և փորձով: Դասընթացի շրջանակում խոսնակները ներկայացրել են ոլորտային կարևոր թեմաներ և պատմել բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների և կրիպտո ոլորտի մասին, ինչպես նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։

Հաշվի առնելով այն, որ «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված է հաճախորդների շահերի պաշտպանության նպատակով Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը, հետևաբար, այս ոլորտում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի աշխատակիցների գիտելիքների և հմտությունների բարելավումը կարևոր դեր կունենա կրիպտոակտիվների ոլորտում գործերի հետագա քննության ժամանակ։ 

Կողմերը կարևորել են պարբերաբար նմանատիպ նախաձեռնություններ իրականացնելու անհրաժեշտությունը: 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին

Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը հանդիսանում է վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև:

Հաշտարարի մասնագիտական գործունեությունը ֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացվող պահանջների արագ, արդյունավետ, անվճար քննությունը և լուծումն է:

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
website by Sargssyan