Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Հաջողելու են այն գործիչները և թիմերը, որոնք խորությամբ կհասկանան, թե ինչ է նշանակում պարտություն տեսած քաղաքացին և պարտության միջով անցած/անցնող հասարակությունը։

Այդ գործիչների և թիմերի առաքելությունն է՝ փոխել այդ հոգեվիճակը։
Պետք է ձևավորվեն մարդկային և ռեսուրսային կենտրոններ, որոնք կդնեն հենց այս խնդիրը։
 
Մադուն և հասարակությանը պետք է ցույց տալ առանց պարտության ապագան։
Արդյոք սա կարո՞ղ է անել ասելիք և պատկերացումներ չունեցող գործիչների նոմենկլատուրան, քաղաքական «свадебный генерал»-ների շարանը։ Չի կարող։
Այսօր Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է։
 
Այդ վերնախավն է մեծապես պատասխանատու անկախության 33-րդ տարում երկրի այսօրվա վիճակի, հասարակության որակի, և իրականությունը փոխելու քայլերի խորքային պատկերացման բացակայության համար։
Եվ առաջիկա սեպտեմբերի 21-ի նախօրեին եթե խիզախություն չունենանք սա ընդունելու, ապա մեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է։
 
«Մեզ պետություն պետք չէ, թողեք հանգիստ ապրենք» հանրության մեջ առկա ձևակերպումը որպես պետության մահախոսական է հնչում։ Սա ուղիղ ուղերձ է հարևաններին, որ մենք մեծ հաշվով դեմ չենք առանց պետականություն ապրելու։  Գրեթե նույնն ասում է ՀՀ իշխանությունը՝ խոսքը համեմելով տիեզերական ցինիզմով։ Ու չի գտնվում ճանապարհը սա վերջացնելու։ Բայց գտնվելու է։
 
Մեր թշնամիներին և արտաքին աշխարհին ուղիղ ուղերձ է այս մահացու պարզունակությունը, որով մենք քննարկում ենք աշխարհը, տարածաշրջանը և մեր վիճակը։
Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։ Վերնախավերն էլ են դաժանորեն տուժում՝ ունենալով պատմական, իմիջային և անձնական կորուստներ՝ անկախ իրենց կուտակած փողից։ Սա հիմա կատարվում է Հայաստանի հետ։
 
Եթե ունենք հասարակություն, որը չի վիրավորվում ոչ մի բանից, կորցրել է իր անվտանգության բնազդը և դուրս չի գալիս պարտության վիճակից,  ապա թե´ պատճառը, և թե´ փրկությունը այդ հասարակության վերնախավն է։
 
Անվերնախավ մնացած մարդկային հոծ խմբերը, եթե նույնիսկ նրանք 2.5-3 մլն են, բարդ տարածաշրջանում հեշտությամբ կարող են ենթարկվել էթնիկ զտման, գաղթի, հարձակումների, հայրենի բնօրրանից դուրս մղման և այլ արհավիրքների։
 
Դրանից  խուսափելու միակ ձևը հանրային վերնախավերի բովանդակային փոփոխությունն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ սա անխուսափելի պրոցես է դառնալու՝ սահուն, բայց գուցե նաև շատ արագ։ Բարոյական հասարակության վերելքը կարող է այն կայծը դառնալ, որը կսրբի-կքշի իշխող կամ իներցիոն վերնախավերի պատմական ցինիզմն ու այլևս պատմական անպիտանելիությունը։

Իրականությունը և իրավիճակը պահանջում են Նոր առաքելություն.

a.     Առաջնորդել ներքին հաշտության գաղափարը և սահմանել բարոյական հասարակության խաղի կանոնը։

b.     Գտնել և խիզախորեն առաջարկել լուծումներ, եթե նույնիսկ դրանք լսելը հաճելի չէ։

c.     Սկսել Հայաստանի հետպատերազմական գրագետ վերականգնման փուլը։
 
Սա գործ է, որը պետք է անել։ Դրա համար անհրաժեշտ է հասկանալ՝ ում և ինչի կարիքը ունենք։
 

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan