Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

Այս անգամ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության թիրախում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրն է։ 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրի վարչական շենքի տանիքին՝ խրախուսելու սահմանամերձ գոտիներում բնապահպանական և տնտեսական առումներով կայուն ապրելակերպը։

Արևային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի և բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես կրճատել համայնքային ծախսերը։ Սահմանամերձ նման բնակավայրերում կան բազմաթիվ համայնքային խնդիրներ, որոնց համար միշտ չէ, որ բավարար միջոցներ են հատկացվում: Այս ծրագրով Ucom-ն ու «Արևորդի» ՀԿ-ն սատարում են այդ խնդիրների լուծմանը։  

«Մենք շարունակում ենք մարզերում կայուն էներգիան հասանելի դարձնելու մեր առաքելությունը, և անչափ ուրախ ենք ընդլայնել մեր գործունեությունը Սյունիքի մարզում: Սահմանամերձ գոտիներն էլ ավելի խոցելի կարգավիճակում են, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը զգալիորեն կբարելավի Ճակատենի բնակիչների կյանքը՝ կօգնի գումար խնայել և բարելավել բնակավայրի կենսապայմանները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս ծրագիրը մեզ համար ոչ միայն հնարավորություն է՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերին, այլև կարևոր քայլ է վերականգնվող էներգիայի և կայուն ապրելակերպի տարածման գործում: Արևային էներգիայի օգտագործումը նման բնակավայրերում մեծ նշանակություն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման նոր չափանիշների ստեղծմանը՝ նպաստելով համայնքների ինքնաբավությանը և կենսապայմանների բարելավմանը», - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված այս նախաձեռնությունը բավականին էֆֆեկտիվ է: Ճակատեն սահմանամերձ բնակավայրում տեղադրվել է 10 կիլովատանոց արևային ֆոտովոլտային կայան, որը կծառայի Ճակատեն գյուղի բնակիչներին։ Գեներացված էներգիայի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն Ճակատեն գյուղի և այլ բնակավայրերի ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն նախաձեռնությունը իրականացնողներին, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի», - նշեց Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը:

Արևային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Արևային կայանների կիրառումը՝ որպես այլընտրանքային կայուն էներգիայի աղբյուր, այդքան էլ տարածված չէ սահմանամերձ բնակավայրերում, և ծրագիրը կլինի օրինակելի՝ հետագայում բնակավայրում տնտեսվարողների և բնակիչների արևային էներգիայի օգտագործմանն անցնելու համար:

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ»
website by Sargssyan