Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ խորհրդարանում երկուժամյա հանդիպում է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։ Մանրամասներ չեն հայտնում, բայց ըստ ընդդիմադիր շարժման առաջնորդի, քննարկել են Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորությունները։ Բագրատ Սրբազանը թեժ աշուն էր խոստացել իշխանություններին, բայց առայժմ թեժ է միայն ընդդիմության գզվռտոցի առումով։ Թեպետ, Գալստանյանն ու մյուսները պնդում են, որ տարաձայնություններ չկան, խոստացել են աջակցել շարժմանը, ակնհայտ է, որ շարժումը օրեցօր մարում է։ Դա է վկայում Բագրատ Սրբազանի՝ խորհրդարանում արած հայտարարությունը։ «Ես քաղաքական առաջնորդի հավակնություն չունեմ, ի սկզբանե էլ ասել եմ»,- նշել է նա։

Ի սկզբանե, դեռ մայիսին լուրեր էին շրջանառվում, որ վարչապետի թեկնածուն այլ մարդ կարող է լինել, ինքը՝ Բագրատ Գալստանյանը սահմանադրական խոչընդոտ ունի դրա համար։ Այն ժամանակ շարժման առաջնորդը հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն, իսկ իշխող ուժը ստիպված կլինի հաշվի նստել հանրության որոշման հետ։ Հանրության որոշում, որպես այդպիսին, չստացվեց, իշխող ուժն էլ զբաղված է միայն ընդդիմությանը ծաղրելով և բոլորովին վախ չի զգում։

Ըստ ամենայնի, Բագրատ Գալստանյանն էլ հասկանում է այս հանգամանքը, փորձում է հետքայլ անել, քաղաքական առաջնորդությունը փոխանցել մեկ այլ, ավելի փորձառու գործչի։ Իսկ դա էլ վտանգավոր կարող է լինել, եթե ընդդիմադիր բոլոր առանցքային ուժերը կոնսենսուսի չգան, և չվարկաբեկված թեկնածու չներկայացնեն։ Հակառակ դեպքում, Փաշինյանը կրկին կսկսի խաղարկել «նախկինների» խաղաքարտը։ Համենայն դեպս, նա արդեն պատրաստվում է, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունն էլ դրա ապացույց։

Սիրանուշ Աղբալյան

ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ»
website by Sargssyan