«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ Կարապետյան

Ռուսաստանը բացահայտ քննադատում է ՀՀ գործող իշխանություններին, սպառնում զրկել Երևանին ինտեգրացիոն միավորներից ստացվող արտոնություններից, եթե Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակի նույն ոգով։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց թեմատիկ համաժողովին, ասել է. «Կարծում եմ՝ Երևանում տեղյակ են մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից»։

Ըստ Զախարովայի, այդ հավաքների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ «Նախ, պարենային անվտանգությամբ հետաքրքրված անձինք պետք է հետաքրքրվեն՝ ինչպես է այդ հարցը լուծվում իրենց երկրում։ Հացահատիկի 90 %-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։ Ինչո՞ւ գործել թիկունքում՝ նրանց դեմ, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- ասել է Զախարովան։

Զախարովան նաև հայտարարել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը վատ չէ, ինչն ապահովում է հայկական տնտեսության ստաբիլ աճը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ամենաշատ օգուտ ստացողն է ԵԱՏՄ-ից, և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է։ «Ինձ զարմացնում է այն, ասես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը տարբեր երկրներ են։ Դա խոսում է այն մասին, որ Արևմուտքը ՀՀ-ի վրա ճնշում է գործադրում, ինչի մասին հայտարարում են հենց արևմտյան երկրների առաջնորդները։ Դա արտացոլում է ստանում Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ։ Երևանի որոշ քաղաքական ուժերի կողմից դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին։ Երևանից պարբերաբար հնչող պնդումներն անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին։ Այդ Ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակվում է։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավն անում է հակառակը», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Դեռևս այս տարվա մարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական համաժողովին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։ «Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում»,- նշել էր Լավրովը՝ ակնարկելով, որ ՀԱՊԿ-ն լքելու դեպքում կբարձրացվի Հայաստանին այլ ինտեգրացիոն միավորումներից՝ ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից դուրս դնելու հարցը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, Ռուսաստանից Հայաստանի տնտեսական պորտալարը կտրելը ծայրահեղ ծանր հետևանքներ կարող է ունենալ հենց Հայաստանի համար, իսկ այլ երկրներ մուտք գործելու համար անհրաժեշտ են հսկայական գումարներ: Չպետք է անտեսել նաև հնարավոր քաղաքական ռիսկերը։

Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը ոչ միայն քաղաքական քայլ է, այլ նաև իր մեջ տնտեսական լուրջ բաղադրիչ է ներառում։ «ԵԱՏՄ-ի, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով, ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռուանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Պաշտպանության նախկին նախարարը հորդորել է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքը՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։

Գեներալ-մայորը նաև հիշեցրել էր, որ Հայաստանը Ռուսաստանին առաջարկելու բան ունի, ռուսները սիրում են հայկական կոնյակ, իսկ Արևմուտքի հետ տնտեսական կապեր հաստատելը մեր պայմաններում չափազանց բարդ է։

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
website by Sargssyan