ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի շուրջ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց իրականացնելը երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անընդունելի է, քանի որ այդպիսով կտրուկ աճում է սահմանազատման գործընթացում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հնարավորությունը։
Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն իր հերթին հնարավոր է երկկողմ հարաբերությունների օրակարգի կարևորագույն հիմնախնդիրները, առաջին հերթին` արցախյան հարցը համապարփակ հասցեագրելու պարագայում։

Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու վերաբերյալ Ալմա-Աթայի 1991թ․ հռչակագիրը, որին հղում է կատարվում կանոնակարգում, ևս որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես հրաժարում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումից։ Անընդունելի է նաև այդ հռչակագիրը որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմք համարելը, այն պայմաններում, երբ նրան կցված որևէ քարտեզ չկա։

Ի հավելումն, կանոնակարգի նախաբանում արված վերապահումը, համաձայն որի` Ալմա-Աթայի հռչակագրից զատ հնարավոր է համարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացի այլ հիմնարար սկզբունք որդեգրելը, ևս հղի է Ադրբեջանի կողմից Հայաստանին տարածքային նոր պահանջներ ներկայացնելու վտանգով, ինչի նախանշաններն արդեն իսկ տեսանելի են։

Կանոնակարգում տեղ գտած հատվածական սահմանազատման գաղափարը ևս կոչված է սպասարկելու ադրբեջանական շահը, քանի որ, ինչպես ցույց է տալիս անցած ամիսներին Տավուշի մարզի սահմանում անցկացված հատվածական «սահմանազատման» ապօրինի դեպքը, դրանից միայն Ադրբեջանն է շահում՝ միակողմանիորեն բարելավելով իր դիրքերը և միևնույն ժամանակ հետ չքաշելով իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։
Նման հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն և յուրացում Ադրբեջանի կողմից, որը, ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն, հնարավոր էր միայն ՀՀ քաղաքացիների կոլեկտիվ կամարտահայտության՝ հանրաքվեի արդյունքում, և չկա որևէ երաշխիք, որ ապագայում ուժի այս կանոնակարգը չի ծառայի նույն հակասահմանադրական նպատակին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ համարում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության և Արցախի հարցի` որևէ կերպ հասցեագրված չլինելու պայմաններում, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգ հաստատելը հակասում է Հայաստանի Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, և հայ ժողովրդի ազգային-պետական շահերին։

Պահանջում ենք ՀՀ Սահմանադրական դատարանից՝ հավատարիմ մնալ ՀՀ Սահմանադրության տառին և ոգուն, և մերժել նշված կանոնակարգի հաստատումը։

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan