Փաշինյանական կեղծ թեզերը հասան Նյու Յորք. ոչ մի բառ Արցախի մասին

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Մինչ այլ երկրների ղեկավարներն այդ ամբիոնն օգտագործում են՝ իրենց խնդիրներն առաջ մղելու, հակառակորդների դեմ փաստարկներ ներկայացնելու կամ սեփական երկրի համար որևէ օգտակար քայլ կատարելու, Փաշինյանը մեկնել էր իր «խաղաղասիրական» ու ձախողված թեզերով միջազգային հանրության մոտ Հայաստանի նկատմամբ տարօրինակ ու վատ տրամադրություններ սերմանելու։

Ապագայի գագաթնաժողովին Փաշինյանը կարճ ելույթ է ունեցել, որևէ բառ չի ասել ոչ Արցախի հայաթափման, ոչ ռազմագերիների, ոչ էլ արցախցիների իրավունքների մասին։ Ավելին, նույնիսկ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական հրոսակների ներխուժման մասին չի խոսել։ Ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից այս պահին դրանք կա՞ն, թե` ոչ։ Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկ, ըստ Փաշինյանի, այն է, որ «միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ»:

Փաշինյանը նշել է, որ ՀՀ վարչապետի իր ընթացիկ մանդատը ստացել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության կողմից որդեգրված «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսի ներքո: Ապագա, այսպես թե այնպես կա, Փաշինյանից հետո էլ։ Այլ հարց, թե ինչ ապագա է սպառնում Հայաստանին նրա պաշտոնավարման օրոք։ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, հայկական կողմին մեղադրում ռևանշիստական տրամադրություններ ունենալու, զինվելու մեջ, ինքն էլ մի քանի անգամ ավելի զինվում ու արդեն չի թաքցնում իրավիճակի սրման մտադրությունները։ 

Էրիկա Ադամյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan