Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտ

Ադրբեջանը շարունակում է պնդել, որ խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը, մասնավորապես, Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների շարունակությունն է։ Ադրբեջանի արտգործնախարարը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ։ «Հայաստանի արագ ռազմականացումը, տարբեր պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը՝ շարունակվող ռևանշիստական միտումների ֆոնին վնասում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին»,- ասել է Բայրամովը։

Հայկական կողմը բազմիցս է նշել, որ Սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է։ Փաշինյանն էլ Նյու Յորքում հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում կա դրույթ, ըստ որի` կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթները չիրականացնելու համար:

Հայաստանում Սահմանադրության փոփոխության հնարավորություն գոնե առաջիկա ամիսներին չկա, որևէ մեկը իշխանության հորդորով չի գնա և քվեարկի Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հեռացնելու, այդկերպ Բաքվի պահանջները կատարելու օգտին։ Ըստ էության, պատային իրավիճակ է ստեղծվել, երբ ՀՀ իշխանությունները, նույնիսկ ամենաբարդ գնով չեն կարողանալու կատարել Ադրբեջանի պահանջը։ Բաքուն էլ, օգտվելով այդ հանգամանքից, կարող է նոր ռազմական էսկալացիա սադրել։

Սիլվա Գասպարյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan