Իշխանական քարոզչամեքենան ջղաձգումների մեջ է. Արշակ Կարապետյանը կրկին թիրախում է

Իշխանական քարոզչամեքենան կրկին հայտնվել է ցայտնոտի մեջ։ Մեկ կենտրոնից ուղղորդված արշավ են սկսել հայտնի հայ գործիչների դեմ, հին ու մամռակալած թեզերով մեղադրում են դրսից «հայրենիք փրկելու» մեջ։ Եվ կրկին, թիրախում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։

Փաշինյանական իշխանությունը նրա դեմ ցեխարձակելու մեն-միակ «փաստարկն» ունի, ինչո՞ւ է Կարապետյանը գտնվում արտերկրում։

Սուտ լուրեր են տարածում, թե հայ գործիչները Ռուսաստաններում ճոխ կյանք են վարում։ Սակայն, ի տարբերություն այլոց, Արշակ Կարապետյանը 30 տարուց ավելի ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, եղել հետախուզության պետ, մեկ անգամ չէ, որ նրա կյանքը վտանգի տակ է եղել, մեկ անգամ չէ, որ Կարապետյանը լուրջ գործողություններ է ղեկավարել՝ հանուն Հայաստանի։ Ի տարբերություն նույն այդ խոսողների, որոնք ոչինչ չեն ներդրել սեփական երկրի համար։

Գործող իշխանություններն իրենց ընդդիմախոսների դեմ գրեթե բոլոր միջոցներն են օգտագործում, իսկ առավել վտանգավորներին բանտարկում են, ամիսներ պահում անազատության մեջ։ Եվ բնական է, նյարդայնանում են, երբ իրենց ձեռքերը չեն հասնում այդ մարդկանց։

Այսօր էլ թիրախում Արշակ Կարապետյանն է։ Վերջինս, իհարկե, վերադառնալու է Հայաստան, բայց ոչ այս փուլում, երբ իշխանությունները գլխակորույս զբաղված են ընդդիմախոսներին բանտարկելով, փոխանակ զբաղվեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելով։

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan