Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Էրդողանը Նյու Յորքից վերադարձի ճանապարհին հարցազրույց է տվել թուրք լրագրողներին, հայտարարել, թե Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։

Նա հայտարարել է, թե Երևանը խնդրել է Անկարայի աջակցությունը՝ նպաստել խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ կնքմանը։ «Եթե ​​դիտարկենք հարգելի Փաշինյանի մոտեցումները, ապա բացասական միտում չենք տեսնում։ Նրանք մեզանից՝ Թուրքիայից, ակնկալում են աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցում, բարիդրացիություն հաստատելու հարցում։ Մենք էլ այդ նպատակն ենք հետապնդում և ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Տակավին օրեր առաջ նույն Էրդողանը «Թուրքական տանն» ընդունել էր Փաշինյանին, նրան նվիրել իր գրած գիրքը, զարմացել Փաշինյանի դեմքի հրճվանքից։ Թուրքիան, որ 44-օրյա պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասն իր գերիշխանության տակ վերցնելու համար, կարող է ցնծալ. Հայաստանի իշխանությունները դարձել են Անկարայի խամաճիկներն ու խնդրարկուները։ Նույն այդ Թուրքիան վերջին շրջանում բազմիցս է հայտարարել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իր նկրտումների մասին։

Եթե Փաշինյանին ու նրա վարչախմբին շուտափույթ չհեռացնեն իշխանությունից, ապա Հայաստանին հերթական արհավիրքն է սպասվում, իսկ կոլաբորացիոնիստական իշխանությունը միայն դրան է տանում երկիրը։ 

Ջեմմա Ոսկանյան

Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից Հայաստանը պետք է դադարեցնի միակողմանի զիջումների քաղաքականությունը․ ՀայաՔվե Ո՞րն է մեր գերիների ազատ արձակման գինը. Մենուա Սողոմոնյան Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ» Տնտեսական հետընթացի ու պետական պարտքի աճի... «հեղափոխությունը». «Փաստ» Յունիբանկը Հայաստանում առաջինը թողարկել է ստորադաս պարտատոմսեր «Արվում են քայլեր, տեղի են ունենում գործընթացներ, որտեղ դժվար է գտնել Հայաստանի ազգային և պետական շահը». «Փաստ» Ո՞վ կդառնա պատգամավոր. «Փաստ» Սեփական սխալներն ուրիշների վրա բարդելու հերթական «շուստրիություն». «Փաստ» ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ելույթը Վենեսուելայում անցկացվող երիտասարդական միջազգային համաժողովի ընթացքում Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ» Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» Արևմուտքի ամոթն ու Բաքվի համաժողովի նրբերանգները. «Փաստ» Ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչ քիչ առաջ Փաշինյանը ասաց հարցազրույցում․ Հայկ Մամիջանյան Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ) Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը
website by Sargssyan